Երևանը ներկայացնող երկու թիմեր` «Ուրարտուն» և «Ալաշկերտը», ընկերական հանդիպում կանցկացնեն:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմերը օգոստոսի 8-ին նախապատրաստական շրջանի ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին: Այն անցկացվելու է առանց հանդիսականների:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»: