Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր լողավազանում ու Սևանում լողացող Քոչարյանին «անբուժելի» հիվանդ էին հռչակել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չբացառեց, որ քաղաքական ծրագրերի շրջանակներում կարող է հանդիպել ՀՀ երեք նախկին նախագահների հետ։ Ձեր կարծիքով՝ այս փուլում ի՞նչ հնարավորություններ ունի նա, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Վստահ եմ, որ առաջին նախագահը նրա հետ չի հանդիպի, մյուս երկուսի մասին չեմ կարող ասել, իրենց խնդիրն է։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ոչ մի արդյունք չի լինի։ Այն, ինչ կապված է նախկինների հետ, մեր ժողովուրդն այդ էջը փակել է։ ԱԱԾ նախկին ղեկավարը, որը այսօր քաղաքական դաշտում է, ոչ մի շանս չունի։ Հեղափոխությունից հետո, երբ նա վարչապետի կողքին էր՝ իրեն մեծարեցինք, մտածեց՝ երևի դա իր անձի հեղինակությունն է։ Բայց երբ հանում ես այդ դաշտից, դառնում  է շարքային քաղաքացի՝ զրո հնարավորություններով։ Այնպես որ, հեռանկարներ չկան, մանավանդ որ իրենց քաղաքականությունն ավելի շատ խանգարող, քայքայող, տարանջատող է, նեգատիվները բարձրաձայնող, որևէ խորհուրդ տալու կամ մտահոգվելու միտում չկա։ Իրենք ուզում են՝ ամեն ինչ վատանա, որ իրենց գործերը լավ լինեն։ Իրենց վարած քաղաքականությունը միայն ընդդեմ է, նույնիսկ դավաճանական։ Իրենց սպասարկող հեռուստաալիքներով ելույթ են ունենում, մի քանի օր առաջ նայում եմ՝ Անժելա Թովմասյանի հյուրը Դեմկուսի առաջնորդն է, ինչ-որ քաղաքական մեկնաբանի հետ… մարդիկ խոսում են բաներ, որոնք ավելի շատ երկրի անվտանգությանն են վերաբերում։ Ո՞ւր ենք մենք հասել։ Նման քաղաքականությունը պետք է դատապարտվի ու արգելափակվի մեր երկրում։ Մենք այսօր փաստացի պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկիր ենք, ու մեր յուրաքանչյուրիս բառը մեր պետականության, մեր իշխանությունների, մեր բանակի շուրջ միավորվելու մասին պետք է լինի։ Նրանց բերանները պետք է սկոչվի, այս իրավիճակում նման քաղաքականություն վարելը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն։

– Բայց ստացվում է մի իրավիճակ, որ, օրինակ, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն Քոչարյանը Սևանում լողանում է…

– Իհարկե, մենք այսօր քաղաքականության մեջ ամեն ինչ տրոհել ենք, նույնն էլ՝ իրավական տիրույթը։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, առողջապահական կազմակերպությունները, որոնք Քոչարյանին «անբուժելի» հիվանդ էին հռչակել։ Այդ մարդը ազատության մեջ գտնվելու հաջորդ օրվանից լողավազաններում է, հիմա էլ Սևան է հասել։ Այստեղ այդ բժշկական կազմակերպությունների հանդեպ իրավունքի խնդիր կա։

– Ուզում եմ ասել, որ սրա մեղավորությունը նաև իշխանություններն ունեն։

– Ժողովրդավարություն ասածը մեզ մոտ ավելին է։ Չեմ ուզում այս բառը շատ ծեծել, բայց թավիշը շատ է։ Առաջին դեմքի ժողովրդավար լինելն իրավապահ մարմիններին չի վերաբերում, նրանք պարտավոր են իրենց գործառույթներն իրականացնել։ Ազգային անվտանգության խնդիրն է հետևել լրատվամիջոցներով քաղաքական գործիչների հայտարարություններին։ Նրանք, որոնք ազգային անվտանգության իմաստով վտանգ են պարունակում, պետք է արգելափակվեն կամ առնվազն լռելու հանձնարարական ստանան։ Կան հեռուստաալիքներ, որոնք առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական վատ հարաբերությունների մասին, դրանից էլ ոգևորվում է մեր թշնամին։ Նրանց պետք է բացատրել, եթե չեն հասկանում, իսկ եթե միտումնավոր են անում՝ պետք է հայտարարվեն դավաճան ու փակվեն։ Ես այս ամենով չեմ գովերգում իշխանություններին և որևէ պաշտոն ունենալու ցանկություն չունեմ՝ ոչ ես, ոչ էլ իմ մտերիմները։ Իմ նպատակն է մաքուր ու հզոր հայրենիք փոխանցել մեր սերունդներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում