Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Միլիոնավոր դոլարներ են հարկավոր Բեյրութի հայկական կառույցները վերականգնելու համար. ծայրահեղ աղքատների թիվը գնալով մեծանում է

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով նավահանգստի տարածքում չկա մի կառույց, որը չի վնասվել։ Հազարավոր մարդիկ վիրավորվել են, զոհերի թիվը 100-ից ավելի է։ Հայկական համայնքից հաղորդվում է 11 զոհի մասին։ Նավահանգստի մոտ գտնվող հայկական Բուրջ Համուդ թաղամասը, տարածքում գտնվող հայկական թերթերի խմբագրությունները, դպրոցները, եկեղեցիները, Թեքեյան կենտրոնի շենքը և այլն. չկա մի հայկական կառույց, որը չի վնասվել։ Պայթյունը հզոր հարված հասցրեց Լիբանանի առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում գտնվող տնտեսությանը։ Աղքատության մակարդակը անխոս կբարձրանա։ Աշխարհի տարբեր երկրներ իրենց օգնությունն են առաջարկում Լիբանանին, քանի որ երկիրը այս ծանր վիճակից միայնակ դուրս գալ չի կարող։

Ի՞նչ վիճակում կհայտնվի Լիբանանի հայ համայնքը, ինչի՞ կարիք ունեն լիբանանահայերն այս պահին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայրենիքը՝ Հայաստանը, իր զավակներին օգնելու համար։ Այս և այլ հարցերի վերաբերալ զրուցել ենք Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։ Ի դեպ՝ նշենք, որ «Զարթոնք» թերթի խմբագրությունը, որը գտնվում է նավահանգստի մոտ գտնվող Թեքեյան կենտրոնում, մեծ վնասներ է կրել պայթյունի հետևանքով, աշխատակիցներից ոմանք վիրավորվել են։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սևակ Հակոբյանը նշեց՝ անցյալ տարվա հոկտեմբերի 17-ից լիբանանահայությունը գտնվում է ծանր կացության մեջ, աղքատության մեջ հայտնվող ընտանիքների թիվը գնալով մեծանում է, անգամ ունևոր հատվածը սկսել է կորցնել գործը, ապրուստի միջոցը, մարդկանց գումարները բանկերում արգելափակված են, իրենց անձնական միջոցների վրա մարդիկ վրա որևէ տեսակի վերահսկում չունեն։ «Սրա արդյունքն այն եղավ, որ շատ ընտանիքներ ծայրահեղ աղքատության մեջ հայտնվեցին։ Եղան բարեգործական ընկերություններ, որոնց շնորհիվ այս ընտանիքներին գումար, մթերք հատկացվեց։ Սակայն սա չի նշանակում իրավիճակի լուծում։ Մարդկանց աշխատանք է հարկավոր։ Լիբանանը աննախադեպ տնտեսական ճգնաժամի մեջ է։ Ու սա վերաբերում է ոչ միայն լիբանանահայությանը, այլև ամբողջ Լիբանանի ժողովրդին։ Իրավիճակի լուծումը չի երևում։ Պայթյունը եկավ ավելացնելու այն, ինչ խելքից ու մտքից հեռու է, ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Մարդիկ, ովքեր օրապահիկի խնդիր ունեին, հիմա բնակարանի խնդիր ունեն, տանիքի խնդիր ունեն։ Չկա մի հայկական կառույց, որը վնասված չէ՝ մեծ կամ փոքր չափով։ Այս կառույցները ևս հիմա լուրջ խնդրի առաջ են կանգնել՝ ինչպես պետք է ոտքի կանգնեն, որպեսզի օգնեն նաև ժողովրդին։ Ես անձնական օրինակ կարող եմ ասել. մեր թերթի խմբագրատունը գտնվում է շենքի մեջ, որի անունը Թեքեյան կենտրոն է։ Մեր չար բախտից, պայթյունի կիզակետին ամենամոտ դիրքն ունեինք ու ամենաշատը վնասվեցինք։ Մեր շենքը պայթյունի կիզակետում գտնվող հազարավոր շենքերից մեկն է»,-  ներկայացրեց Սևակ Հակոբյանը։

«Զարթոնք»-ի խմբագրի խոսքով՝ երեկ շատ արագ հաշվարկ են կատարել՝ հասկանալու մոտավոր վնասի չափը։ Եղածը ինչ-որ ձևով վերականգնելու համար նվազագույնը արդեն 300 հազար դոլար գումար է հարկավոր՝ նշեց Հակոբյանը, իսկ հայկական կառույցների նախկին տեսքը վերականգնելու համար՝ միլիոնավոր դոլարներ։

«Մնացածը դուք հաշվարկեք, թե ինչքան գումար է հարկավոր Բեյրութը վերականգնելու համար։ Իսկ հայկական կառույցների դեպքում, ես կարծում եմ, տասնյակ միլիոնների կարիք կա, որպեսզի կարողանան կառույցները նախկին վիճակին բերել։ Սա շատ լուրջ խնդիր է, որը տեղական միջոցներով անհնար է լուծել։ Շենքերի վիճակը կմնա այսպես, մինչև գումարները հավաքագրվեն։ Լիբանանը միայնակ չի կարող այս իրավիճակից դուրս գալ։ Լիբանանի պետությունը, իհարկե, խոստացել է վնասի փոխհատուցում կատարել։ Բայց մենք սովոր ենք, որ տարիներ ի վեր խոստումները չեն կատարվում»,- նշեց մեր զրուցակիցը։

Երկրում առաջացող պարենային խնդրի վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց՝ դա երկրի տնտեսական ճգնաժամով պայմանավորված խնդիր է, միշտ կար ու ավելի սրվեց այս պայթյունից հետո։ «Պետության տկար բյուջեն այժմ արդեն պետք է բաժանվի շինարարության ոլորտին, ժողովրդի կարիքների բավարարմանը և այլն։ Այդ առումով, այո, կարող է պարենային խնդիրն ավելի սրվի։ Սակայն այդ խնդիրը ընտանիքներին ալյուր, ձեթ տրամադրելով չի լուծվի, քանի որ մյուս ամիս նույնպես դրա կարիքը կառաջանա։ Եղան մեծ նվիրատվություններ։ Եթե ես լինեի, այդ գումարով մարդկանց համար աշխատանքներ կստեղծեի։ Միլիոն դոլարը փոխանակ 100-ական դոլարով ընտանիքներին բաժանելու, երևի մի գործարան կստեղծեի ու այդ մարդկանց այնտեղ կաշխատեցնեի։ Դրանով իրենք գումար կաշխատեին, պարենի հարցը կլուծվեր։ Սա անձնական կարծիք է։ Սակայն, ինչպես տեսնում ենք, մյուս ձևն է որդեգրվել, որովհետև դա ավելի արագ է ու հասանելի»,- տեսակետ հայտնեց «Զարթոնք»-ի խմբագիրը։

Գալով Հայաստանից սպասվող ակնկալիքներին, վերջին օրերին Հայաստանում և դրսում բնակվող գործարարների կողմից գումարային աջակցությանը՝ Հակոբյանը նախ նշեց՝ իրենք գիտեն, որ Հայաստանն էլ իր խնդիրներն ունի և ցանկացած օգնության համար շնորհակալ են, սակայն լիբանանահայ համայնքի կարիքները շատ ավելի մեծ են։ «Ուրիշ տեսակի միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի դա ընդգրկի և՛ նյութականը, և՛ աշխատանքը։ Եթե ճիշտ խոսենք, այդպիսի մեծ շարժում չկա դեպի Հայաստան ներգաղթելու։ Նմանատիպ ճգնաժամերի պարագայում ոչ միայն հայերը, բոլորն էլ, զզված երկրի վիճակից,  մտածում են արտագաղթելու մասին։ Սակայն դա միշտ չէ, որ վերածվում է գործնականի»,- ասաց Հակոբյանը։

Նա շեշտեց, որ այս պարագայում ամենավտանգավորն այն է, որ Լիբանանի հայկական գաղութը, ինչպես Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Սիրիայի դեպքում, սկսում է հայաթափվել։ «Հայաստանի իշխանությունները պետք է ունենան հայրենադարձության ծրագիր՝ բաժակաճառային կոչերից այն կողմ գնացող։ Գործնական քայլեր են հարկավոր։ Ծրագիր, ռազմավարություն է հարկավոր։ Այս հայերը պե՞տք է Հայաստան գան, եթե այո, ինչպե՞ս պետք է ապրեն, ինչպե՞ս պետք է ոտքի կանգնեն»,- ընդգծեց Բեյրութի հայկական թերթի խմբագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում