Լուրեր
Որքանո՞վ են համահունչ գործողություններն իրողություններին․ հանրային դիվանագիտության և ոստիկանության բարեփոխումների մասին
  • 13:40
  • 2020-08-08
  • Դիտումներ՝ *

Խոսելով հուլիսյան դեպքերի մասին՝ միջազգային անվտանգության և անվտանգության կառույցների բարեփոխումների մասնագետ Սոսի Թաթիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երկու կարևոր ասպեկտ՝ դիվանագիտական և ռազմական: «Ռազմական իմաստով մեր հաջողությունն ակնհայտ է, քանի որ պաշտպանության նախարարի հրապարակած տեսլականը կիրառվեց գործնականում և ապացուցվեց, որ այն անվտանգության հրաշալի հայեցակարգ է, որը հիմնված էր թշնամու քաղաքական գերազանցությունը մեր որակական գերազանցությամբ հակակշռելու վրա: Բացի նյութական հաղթանակից՝ դա նաև հոգեբանական հաղթանակ էր»:

Նրա խոսքով՝ տավուշյան դեպքերը պատերազմ էին երկու թատերաբեմով. «Որովհետև մենք ներսում մարտնչում ենք կովիդի դեմ: Եվ ես համարյա թե վստահ եմ, որ Ադրբեջանի հաշվարկը հենց դրա վրա էր. նրանց թվաց, որ մեր զգոնությունը, կապված կովիդի հետ կապված լուրջ իրավիճակով, կարող է թուլացած լինել»:

Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, մեր զրուցակցի կարծիքով՝  այս անգամ մեր դիվանագիտությունը մեկ-երկու քայլ առաջ գնաց նախորդ տարիների համեմատ. «Մեր դիվանագիտությունը միշտ եղել է մի քիչ ամաչկոտ, մի քիչ զգույշ, օյ, ավելի բան չասենք, օյ, եվրոպացիներին անընդհատ չհոգնեցնենք մեր խնդիրներով: Այս անգամ մեր դիվանագիտական համակարգը շատ ավելի պրոակտիվ գտնվեց: Սակայն դա բավարար չէ, չպետք է դա արվի մեկ անգամ՝   լարված էտապում: Մենք այս սռիթը պետք է օգտագործենք Արցախի հիմնախնդրի հանդեպ միջազգային մոտեցումները վերափաթեթավորելու համար»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:   

  • Դիտումներ՝ *