Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Սերժ Սարգսյանը միգուցե առաջ է ընկնում իրեն որևէ բանով ապահովագրելու համար․ ինչ բացահայտումներ է անելու Քննիչ հանձնաժողովը

Սերժ Սարգսյանի գրասենյակն անակնկալ տեղեկություն է տարածել, որ նա տեսանյութերի ձևաչափով պատասխանելու է հանրության հարցերին և դրանով է սկսելու անդրադարձն ու անկեղծ զրույցը ապրիլյան պատերազմի ու այլ հարցերի վերաբերյալ: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը նախապես հայտարարել էր, որ մեծ ասուլիս կտա արտակարգ դրության ավարտից հետո, իսկ հիմա չի սպասում արտակարգ դրության ավարտին, իսկ մեծ ասուլիսն էլ փոխարինում է հեռավար ձևաչափով հարցերին պատասխանելու տարբերակով:

Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ ո՞րն էր այս շտապողականության պատճառը, արդյոք Սերժ Սարգսյանն այնպիսի բանե՞ր ունի ասելու, որոնց համար մեկ ամիս սպասելը ճակատագրական կարող է լինել: «Ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանն էլ է տեսնում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և ի տարբերություն իր կառավարման տարիների, երբ ոչ ոք ոչինչ իրավունք չուներ ասելու, ինքն ազատ արտահայտվելու իրավունք ունի: Եթե ասելիք ունի հանրությանը, թող ասի, բայց հաստատ եթե իսկապես ասելիք ուներ, ապա դա պետք է ասեր 2016 թվականին, ոչ թե սպասեր 4 տարի, սպասեր հեղափոխությանը, նոր հետո ինչ-որ բաներ հայտարարեր: Ինքն էր այդ ժամանակ երկրի նախագահը, և եթե կային կարևոր բաներ, հենց այդ ժամանակ պետք է հայտարարություններ աներ, ոչ թե հեղափոխությունից հետո քննիչ հանձնաժողով ստեղծվեր, նոր միայն սկսեր խոսել: Բայց եթե ասելիք ունի, անպայման թող ասի: Կարծում եմ՝ հեռավարի դեպքում շատ ավելի հեշտ է հարցերին պատրաստվել և պատրաստված պատասխաններով հանդես գալ, ինչպես նա արել է իր կառավարման 10 տարիների ընթացքում՝ այդպես էլ ասուլիս չտալով: Ես կարծում եմ՝ դրա հետ է կապված, որ մեծ ասուլիսը փոխարինել է հեռավար հարցերի պատասխանելու տարբերակով»:

Դիտարկմանը, թե արդյոք պատահականությո՞ւն է, որ սեպտեմբերին սպասվող ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի եզրակացությունից առաջ է որոշել խոսել Սերժ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանն ասաց. «Մեր հանձնաժողովի հետ կապված ինքը այս պահին որևէ բան չի կարող ասել: Միգուցե առաջ է ընկնում իրեն որևէ բանով ապահովագրելու համար, բայց դա մեր եզրակացության վրա որևէ ազդեցություն չի ունենալու»:

Ճշտող հարցին, թե այսինքն՝ իր համար ակնհայտ է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը կարող է այնպիսի կարևոր փաստեր հրապարակել, որի հետ կապված ինքը շտապում է ապահովագրե՞լ իրեն, նա արձագանքեց. «Ենթադրում եմ, որ իրեն ուղղված հարցերից բնականաբար ինքն արդեն հասկացել է՝ ինչ ուղղությամբ է գնում հանձնաժողովը, հասկացել է, որ ճիշտ ենք աշխատում, ճիշտ ուղղության վրա ենք, և կարծում եմ, որ իր անհանգստությունը՝ և՛ հանձնաժողովում իր հանդիպումից հետո, և՛ հիմա, դրանով է պայմանավորված»:

«Իմ քայլի» պատգամավորը վստահեցրեց, որ քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանի մասով իր եզրակացության մեջ բացահայտումներ անպայման անելու է. «Որքանով դա կլինի բաց կամ փակ, այս պահին չեմ կարող ասել, որովհետև այդ առումով մենք պետք է ազգային անվտանգության հարցերը առաջնահերթ դնենք: Բայց այնպես ենք ներկայացնելու զեկույցը, որ չբացահայտված հարցեր չմնան: Բացահայտումների մասով մենք արդեն ամեն ինչ արել ենք, աշխատանքն ավարտել ենք, եզրակացությունները ունենք»:

Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ նրան, որ քննիչ հանձնաժողովում ամենաերկար հանդիպումը հենց Սերժ Սարգսյանի հետ է եղել. «Այո, ամենաերկար հանդիպումը եղել է հենց Սերժ Սարգսյանի հետ, որովհետև ինքը եղել է գերագույն գլխավոր հրամանատարը, և բոլոր այն հարցերը, որոնք ուղղվել են ներքևի օղակներին, դրանք ուղիղ կապով գնում են դեպի ղեկավարը, ով հրամաններն է տվել, գործողություններն է արել»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում