Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՔՈ պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը անդրադարձել է Ամուլսարի շուրջ ծավալվող զարգացումներին և «Լիդիանի» կողմից Ամուլսարի պահանորդների տնակները հանելու հանգամանքին։

«Սույն թվականի օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից խախտվել է Ամուլսարի հարցում երկու տարի առաջ ձևավորված ստատուս քվոն՝ հեռացվել են հանրային տարածքում քաղաքացիների տեղադրած վագոն-տնակները և դրանց տեղում տեղադրվել են ընկերության տնակները։ Այս սադրանքը մեկ ամիս առաջ սկսած սադրիչ ռազմավարության մի հերթական քայլ է, որով նրանք փորձ են անում պահնորդական զինված խմբի միջոցով լուծել իրենց խնդիրները և քաղաքացիներին ներքաշել ապօրինությունների մեջ: Մասնավոր ռազմականացված կազմակերպությունը դարձել է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ճնշման գործիք:

Ստեղծված իրավիճակում քաղաքացիների պահանջներն են.

1. Ընկերությանը պատկանող վագոն տնակները պետք է հեռացվեն

2. Ապօրինություններ և սադրանքներ իրականացնող պահնորդական խումբը պետք է հեռացվի

3. Կառավարությունը պետք է հստակություն մտցնի վերջնական որոշման ժամկետների հարցում

Նշված միջանկյալ քայլերը անհրաժեշտ են ընկերության կողմից այս օրերին ստեղծված լարվածությունը մեղմելու համար։

Քաղաքացիների հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները:

Նախ դատապարտելի ենք համարում, որ այս սադրանքը իրականացվել է համավարակի պայմաններում՝ հաշվարկ ունենալով, որ քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրացնել իրենց իրավունքները։

Դատապարտելի է, որ կառավարությունը այս հակամարդկային հաշվարկի մեջ դարձել է մի սովորական գործիք և ստանձնել է արդար ու խաղաղ հավաքները ճնշելու գործառույթ։

Ի վերջո դատապարտելի է քաղաքացիներին ավելի քան երկու տարի հյուծող խնդրի լուծումը հետաձգելու, քաղաքացիներին վերազգային կապիտալի դեմ միայնակ թողնելու, ողջամիտ փաստարկներն անտեսելու և հռչակված սկզբունքները խախտելու կառավարող ուժի գործելաոճը։

Կառավարությունը պարտավոր է քաղաքական կամք դրսևորել, հարցին տալ վերջնական լուծում՝ լուծման հիմքում դնելով հեղափոխական արժեքները, սկզբունքները և մարդու անքակտելի իրավունքները։ Սա է իրական հեղափոխական ուժի առաքելությունը և գործելաոճը»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում