Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են:
Գերմանիայում տեղի ունենալիք ¼ եզրափակչում կմրցեն` «Ինտեր» (Իտալիա) – «Բայեր» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Կոպենհագեն» (Դանիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) – «Բազել» (Շվեյցարիա), «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) – «Սևիլիա» (Իսպանիա):
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի խաղերը կկայանան օգոստոսի 10-11-ին:
Նախօրեին կայացած 1/8 եզրափակչում Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա»-ն դուրս մնաց հետագա պայքարից` զիջելով իսպանական «Սևիլիա»-ին: