«Ինֆոքոմ» կայքի հիմնադիր, լրագրող Սևակ Մամյանը պնդում է՝ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը գնացել է ուղիղ կամ անուղղակի սադրանքների ճանապարհով, նշում է՝ ինքը տեսել է՝ ինչպես են այդ ծառայության աշխատակիցները հայհոյանքներ հնչեցնում բնակիչների հասցեին, սրում իրավիճակը։ Լրագրողը կառավարության լռությունը անտրամաբանական է համարում ՝ նշելով, որ 2 տարվա ընթացքում այս ուղղությամբ որևէ լուրջ քայլեր չեն կատարել, այլ դրսևորել են անվճառականություն։