Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Զանգվածային ներգաղթից հիմա խոսելը ճիշտ չէ․ Այսօրվա հրամայականը Լիբանանի հայ համայնքի գոյության երաշխավորումն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը:

 – Պարոն Հավաթյան, ինչ իրավիճակ է Լիբանանում, ի՞նչ նորություններ կան այս պահին, որքան զոհեր ու վիրավորներ կան հայերի շրջանում:

– Այս պահի դրությամբ խոսվում է 11 հայ զոհերի մասին, սակայն նրանցից մի քանիսի ճակատագիրը հստակ չէ: Վիրավորների մի մասն արդեն նախնական բուժում է ստացել և ապաքինվել է: Բայց ունենք նաև ծանր վնասվածքներ ստացած հայորդիներ:

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է կասկածի տակ դրել Բեյրութում տեղի ունեցածը, որը տեղի ունեցածն ավելի շատ ահաբեկչություն է բնորոշում: Այդտեղ այդ վարկածը քննարկվո՞ւմ է, թե՞ ավելի շատ անփութության տարբերակն է սեղանին դրված:

– Երեկ Լիբանանի կառավարությունը արտակարգ նիստ գումարեց և պահանջեց պատկան հետախուզական մարմիններից հետաքննությունն արագացնել և շատ կարճ ժամանակում եզրակացությունները երևան հանել: Հետևաբար՝ մինչ օրս շրջանառության մեջ դրվող զանազան լուրերը մեկնաբանության սահմանների մեջ են, պետք է սպասել հետաքննության ամբողջացման և վերջնական եզրակացությանը: Կան տարատեսակ վարկածներ, որոնք քննարկվում են մամուլում, նաև տարածվում են սոցիալական ցանցերում: Նաև կան տեսանյութեր այդ վարկածների վերաբերյալ, բայց բոլորն էլ վավերականություն չեն ներկայացնում, անգամ որոշ առումով դրանք նպատակ ունեն ինչ-որ առումով փոխել լուրերի ուղղությունը: Մինչ այս պահը լուրջ, վերջնական եզրակացություն գոյություն չունի: Այս պրկված քաղաքական կացության մեջ մարդիկ պետք է փորձեն քաղաքական հաշվարկներով, իրենց ձեռնտու ձևով մեկնաբանություններ կատարել՝ լինի տեղական, շրջանային, թե միջազգային հարթակներում:

– Մենք տեսնում ենք, որ Հայաստանից աջակցություն է ուղարկվում Լիբանանի տուժած քաղաքացիներին: Որ չափով դա կարող է մեղմացնել իրավիճակը: Կա՞ն հայեր, որոնք այս պայթյունից հետո էլ ավելի են ցանկանում տեղափոխվել Հայաստան:

– Սա շատ կարևոր թեմա է, և ես ուզում եմ լայն բացել փակագծերը: Այս պահի դրությամբ Հայաստանի տարբեր լրատվամիջոցներ, առավել ևս սոցիալական ցանցերը այսօր զանգվածային ներգաղթի օրակարգից են խոսում, որը ճիշտ չէ: Խուճապային վիճակի մեջ գտնվող հայորդիների վրա դա լավ չի ազդում: Հայրենադարձությունը մեզ համար համազգային ռազմավարական խնդիր է, որը միայն Լիբանանին չի վերաբերվում, այլ բոլոր երկրների հայ համայնքներին, այդ թվում՝ նոր կազմավորված համայնքներին: Հայաստան-լիբանանահայության կապն արդեն առկա է, մարդիկ արդեն Հայաստանում բնակարաններ ունեն, որոշները ՀՀ-ում տնտեսություն են ստեղծել, և այդ իմաստով որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել լիբանանահայության՝ Հայաստանի, Արցախի հետ ունեցած առնչությունները: Անցած 30 տարիներին Լիբանանի հայ համայնքը մեծ դերակատարություն է ունեցել արցախյան գոյապայքարում, Հայ դատի ընդհանուր աշխատանքների մեջ, համահայկական տեսլականների իրականացման մեջ, հայրենիքի տնտեսական և այլ ոլորտների զարգացման գործընթացներում: Լիբանանի համայնքը հայրենիքով ապրող համայնք է, այստեղ ամեն հայի սիրտ բաբախում է հայրենիքով: Սակայն այսօրվա առաջնահերթությունը, այսօրվա հրամայականը այս համայնքի գոյության շարունակականության երաշխավորումն է և նրա վերականգնումի աշխատանքը: Հետևաբար, այսօր Հայաստանի մամուլում և ընդհանրապես ամենուր հրամայականը համազգային զորակցության շեշտադրումը պետք է լինի և դրա գործնականացումը: Այսօր լիբանանահայությունը ո՛չ վերլուծությունների, ո՛չ խրատների, ո՛չ էլ այլ բանի կարիք ունի: Լիբանանահայությունն իր գործն է անում, որովհետև հավատում է, որ այս համայնքը տակավին մեծ դերակատարություն ունի հայ կյանքում առաջիկա հանգրվաններում: Դուք գիտեք, որ այս համայնքն ունի առաջնահերթություններ, այն մաս է կազմում Լիբանանի ընդհանուր քաղաքական կյանքին և, որպես այդպիսին, ունի իրավունքներ ու պարտականություններ: Այդ բոլորն ինքնանպատակ չէ, դա մեր ընդհանուր տեսլականների իրականացման համար է: Հետևաբար, այսօր հրամայականը համահայկական զորակցությունն է, որպեսզի լիբանանահայությունը պահի իր համահայկական դերակատարությունը:

– Արդեն կա՞ն մոտավոր հաշվարկներ, թե որքան վնաս է կրել հայ համայնքը այս սարսափելի պայթյունից:

– Պետական մարմինների կողմից արդեն սկսվել են գնահատման աշխատանքները: Դուք գիտեք, որ Լիբանանը նաև տնտեսական ճգնաժամի դիմագրավման փուլում է, հետևաբար՝ պետությունը դժվար թե կարողանա այդ վնասների փոխհատուցման գործում հիմնական դերակատար դառնալ: Այդուհանդերձ, կատարվում են այդ գնահատումները: Մենք վստահում ենք մեր միասնական ճիգին և համայն հայության ամբողջական զորակցությանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում