Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ստանդարտ աղմկոտ ձերբակալություն. ինչ անել հետո բարդույթի ծուղակում չմնալու համար

Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին ձերբակալել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին, որը Հայաստանում զբաղեցրել է նաև նախարարական պաշտոն: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ Նազարյանը 2011 թվականին հանձնաժողովի նախագահի պաշտոնում չարաշահել է դիրքն ու արտոնություն տվել մի ընկերության, պետությանը պատճառելով էական վնաս: Ռոբերտ Նազարյանի փաստաբանը մեղադրանքը որակել է անհիմն: Այդքանն, ինչպես ասում են՝ ստանդարտն է, հետհեղափոխական ստանդարտը: Կտարբերվի՞ գործն իր հետագա ընթացքով աղմկոտ մյուս գործերից կամ, այսպես ասած, դուրս կգա՞ ստանդարտից: Այստեղ, սակայն, ամբողջ հարցը թերևս այն է, որ պարզ չէ ընդհանրապես Հայաստանում արդարություն հաստատելու, արդարադատություն իրականացնելու ստանդարտների սահմանագիծը, նշաձողը, չափանիշը: Հետևաբար՝ բարդ է ասել, թե ինչն է ստանդարտ և ինչն է ստանդարտից դուրս: Եվ այդ իմաստով ակնառու է, որ հետհեղափոխական իրավիճակում հանրությունն ունի խոշոր խնդիր: Եթե ստանդարտ է դիտարկվում Հայաստանում եղած օրենսդրությունն ու ինստիտուտները, ապա այստեղ հանրության մոտ առաջանում են հարցեր, որովհետև այդ օրենքներն ու ինստիտուտները համարվում են նախորդ համակարգի մնացուկներ, որոնք հենց գրվել են այնպես, որ հնարավոր իշխանափոխության դեպքում անհնար լինի որևէ նախկին պաշտոնյայի հանդեպ հետապնդում նախկին օրենքներով:

Միաժամանակ, սակայն, առաջանում է հարց, իսկ ո՞րը պետք է լինի նոր ստանդարտը կամ չափանիշը: Այստեղ խոսվում է անցումային արդարադատության մասին, որը, սակայն, տեսականում լինելով հաճախ քննարկվող, գործնականում առումով գտնվում է նույն հարցի առկայության տիրույթում՝ որը պետք է լինի չափանիշը, սահմանումը: Այն, որ նախկին համակարգը եղել է հանցավոր համակարգ և գործնականում դրա համար պատասխանատու են եղել այդ համակարգում առանցքային դեր ունեցած բոլոր գործիչները, թերևս քննարկման ենթակա չէ, սակայն այդուհանդերձ, քննարկման ենթակա է այն, թե արդյո՞ք ընդհանուր գնահատմամբ պետք է իրականացվի արդարադատություն, թեկուզ հեղափոխական արդարադատություն, որովհետև պատմական փորձը ցույց է տվել, որ, ի վերջո, այն վերածվում է փակ շղթայի և սկսում այսպես ասած՝ խժռել իր զավակներին: Ընդ որում, դա չափազանց բարդ և կարևոր հարց է ու Հայաստանում բացարձակապես անտեսված: Հարց, որն իր անտեսվածությամբ արդեն իսկ սկսել է ինքն իրեն, այսինքն՝ հեղափոխությանը խժռելու մի աննկատ գործընթաց, երբ արդարության և արդարադատության իրացման շուրջ զգայական քննարկումների ընթացքում հանրությունը, էական քայլեր չկատարելով բուն արդյունավետ արդարադատության ուղղությամբ, քայլ առ քայլ մոտենում է հիասթափությանը, քանի որ իրականությունը սկսում է, կամ վաղուց սկսել է չափել քրեական գործերի և ազատազրկվածների քանակով և աստիճանակարգով: Ու, քանի որ այստեղ չի ստացել տպավորիչ պատկեր, հանրությունը սկսել է ապրել խաբվածության, թերարժեքության բարդույթով ու զգացումով, ինքնավստահության կորստով, հուսահատության, ապատիայի ճանապարհին:

Ընդ որում, հարցը դարձյալ փակ շրջանի գոտում է, որովհետև այդ ամենի լուծումը փնտրվում է դարձյալ հենց այն արդարադատության խնդրում, որի լուծման վերաբերյալ չափորոշչային և մեթոդաբանական լուծումների թե՛ բացակայությունը, թե՛ անգամ դրանց շուրջ խորքային քննարկումների բացակայությունն է հանրությանը գցում հետհեղափոխական անլիարժեքության բարդույթի ծուղակը: Խնդիրների խորքային քննարկումն իհարկե պահանջում է համարժեք կարողությամբ և դիտողունակությամբ, հասարակական զարգացման օրինաչափությունների և համաշխարհային պատմության խորագիտությամբ և ընկալումով մասնագիտական, քաղաքական, կառավարման էլիտաներ: Հետհեղափոխական երկու տարին ցույց տվեց, որ մենք դա չունենք, որը հանրությանը բարդույթների ծուղակի փոխարեն կառաջնորդվեր դեպի համակարգային լուծումների ընկալումներ և դրանց վերաբերյալ հանրային պահանջի միջավայրի ձևավորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում