Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թատրոնն իր ենթատեքստերով շատ բան կարող է ասել հանդիսատեսին

Թատրոնն ապրում է հանդիսատեսով, առանց հանդիսատեսի, առանց լեփ-լեցուն դահլիճների, առանց օվացիայի և ծաղիկների թատրոնը կմահանա: Ինչ կատարվեց այս օրերին թատրոնի հետ: Շատերի կարծիքով՝ մշակութային ոլորտում ամենաշատը տուժեց հենց թատրոնը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բեմադրիչ, ժողովրդական արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ:

«Թատրոնների համար բավականին դժվար շրջան է, մենք աշխատեցինք մինչև մարտի 14-ը, մինչ այդ մեզ բավականին շոշափելի գումար էր տրամադրվել 2019-ին, թատրոնը նորոգվել է, «վերազինվել», ձայնային և լուսային համակարգերն ամբողջովին նոր են, Աստված տա, հանդիսատեսը շուտ հնարավորություն ունենա գալ թատրոն և կտեսնի ամբողջովին վերանորոգված դահլիճ, դեռևս այդ նորոգման աշխատանքները շարունակվում են, նաև երեք նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, փորձեր են արվում… »:

«Ինչպես խաղալ ներկայացումներ համավարակի ժամանակ: Բացօթյա խաղալը մեզ համար շատ տարօրինակ բան է, դրա համար շատ պատրաստված տեղ է պետք, հին հույները մի բան գիտեին, որ ամֆիթատրոններ էին ստեղծել, եթե այդպիսի տեղեր լինեին, կփորձեինք խաղալ՝ պահպանելով որակները՝ հաշվի առնելով լուսային, ձայնային խաղարկումները…,- նշեց Արմեն Խանդիկյանը: -Եթե համավարակի նվազման տեմպերը շարունակվեն, հույս ունենք պարետատան և առողջապահության նախարարության սահմանած չափանիշներով աշխատել, և մեր խաղացանկային 20 ներկայացումը պահել բարձր մակարդակի վրա… Սոցիալական հեռավորություն և մի շարք այլ սահմանափակումներ պահելով՝ հնարավոր է աշխատել, բայց իհարկե դիմակով խաղալ չենք կարող»:

Թատրոնը գեղարվեստական միջոցներով արտացոլում է կյանքը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արմեն Խանդիկյանն ընդգծեց. «Բայց թատրոնը կյանքի արտատպումը չէ: Թատրոնն իր ենթատեքստերով շատ բան կարող է ասել հանդիսատեսին»: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ դասականների, օրինակ՝ շեքսպիրյան ներկայացումների միջոցով էլ հնարավոր է արձագանքել մեր ժամանակներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում