Կառավարությունն ունի արտակարգ դրության եւս մեկ անգամ երկարաձգելու որոշում, սակայն դա թերեւս կլինի վերջին երկարաձգումը, հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես այժմ, ապա փաստորեն օգոստոսին կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը եւ սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանը կարող է ապրել առանց արտակարգ ռեժիմի։ Հայաստանի ներքաղաքական կյանքի այսպես ասած ընդդիմադիր մասնակիցները սեպտեմբերին կանխատեսում են աշխույժ եւ թեժ զարգացումներ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Գոռ Մադոյանի և քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ: