Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

«Մոտալուտ սով ու սոցիալական կոլապս». Քովիդ 19-ի շուրջ մանիպուլացիաներն ու կեղծ քարոզչությունը ԱլԳ անդամ երկրներում

Հուլիսի 31-ին կայացել է Քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից Գերմանիայի Մարշալի հիմնադրամի Սևծովյան տարածաշրջանային համագործակցության հիմնադրամի օժանդակությամբ, Անվտանգության և գլոբալ խնդիրների փորձագետների ասոցիացիայի (Ռումինիա) և Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ համատեղ իրականացվող

«Ժողովրդավարական արժեքների ամրապնդում՝ համավարակին վերաբերող ապատեղեկատվությանը հակազդելով» ծրագրի բացումը և «ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ դավադրության տեսությունները որպես ԵՄ-ում և Արևելյան Գործընկերության երկրներում հիբրիդային սպառնալիքների բաղադրիչ» տեսակոնֆերանսը:

Ծրագրի նպատակը կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության ու մանիպուլատիվ հրապարակումների, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ մասնավորապես Արևելյան Գործընկերության երկրներում իրավիճակն ապակայունացնելու նպատակով կեղծ լուրերն ու քարոզչությունն օգտագործելու փորձերի մշտադիտարկումն ու վերլուծությունն է: Ծրագրի շրջանակում մասնավորապես կկատարվի համաճարակի համատեքստում էլեկտրոնային ու սոցիալական մեդիայի միջոցով մանիպուլացիաների համեմատական վերլուծություն՝ հաշվի առնելով ընդհանուր պատկերն ու առանձին երկրներում կիրառվող մեթոդներն, ինչպես նաև քարոզչությունն իրականացնողների միջև կապերը:

Բացման խոսքում ՔՀԿ-ի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ դեռևս համավարակի սկզբնական փուլում ի հայտ էին եկել կազմակերպված հիբրիդային գործողության նշաններ, և ինչպես այլ հիբրիդային գործողությունների դեպքում, այս դեպքում ևս փորձ է կատարվում վատթարացնել իրավիճակը, ազդել հասարակական տրամադրությունների վրա՝ հետագայում հնարավորության դեպքում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Խնդրի լրջությունը մի քանի անգամ շեշտվել է ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. պետք է սակայն հաշվի առնել, որ պակաս պաշտպանված ԱլԳ երկրներում իրականցվում է նույն քարոզչությունը՝ երբեմն հարմարեցված լինելով տեղական առանձհատկություններին, երբեմն էլ պարզապես բառացիորեն կրկնելով ստահոդ կամ մանիպուլատիվ պնդումները: Մասնավորապես, դեռևս մարտ ամսից որոշ շրջանակներ սկսեցին թե ԵՄ-ում, թե Հայաստանում ու այլ երկրներում մոտալուտ սովի ու սոցիալական կոլապսի մասին շահարկումները: Վերջերս ԵՄ-ի անդամների փոխադարձ համերաշխության բացակայության, Իտալիայում շարունակվող հակահամաճարակային սահմանափակումների ու ԵՄ-ից դուրս գալու («Italexit») անհրաժեշտության մասին մանիպուլատիվ պնդումներն օգտագործել են տառացիորեն նույն բառապաշարը, որն արդեն բավական երկար ժամանակ կիրառվում է Հայաստանում քարոզչություն իրականացնողների կողմից. որ իբր արտակարգ դրությունը երկարաձգվում է պատվաստումները պարտադիր դարձնելու համար:

Կենտրոնական Եվրոպայի երկրներում, Լատվիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Ուկրաինայում առկա իրավիճակի ու քարոզչության կիրառվող գործիքակազմի վերաբերյալ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան այլ համեմատելի երևույթների ևս: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ-ի օժանդակությամբ հիմնադրված կենսաբանական հետազոտություններ իրականացնող լաբորատորիայի մասին, որոշ երկրներում «արտաքին կառավարում» հաստատելու, ու մի շարք այլ կեղծ պնդումներին:

Շուտով հասանելի կլինեն ծրագրի շրջանակում նախատեսված հոդվածաշարի առաջին հրապարակումները, իսկ միջոցառումները կվերսկսվեն սեպտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում