Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. տասից ավելի տուժածներ այսօր մահացել են վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է տեղական «L’Orient-Le Jour» թերթը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարությունը:
Գերատեսչությունից հայտնում են, որ ողբերգության հետևանքով ավելի քան 5 հազար մարդ է վիրավորվել, ավելի քան 300 հազար մնացել են անօթևան:
Ըստ թերթի տվյալների, երկրի մի շարք շրջաններում արդեն սկսվել են զոհերի հուղարկավորությունները: Դրանք անցկացվում են ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական ավանդույթների համաձայն: