Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ուսումնասիրել ենք աջակցության ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ուսումնասիրել ենք Անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը շահառուների կյանքի որակի վրա։ Հարցումներ են իրականացվել բոլոր մարզերում։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին աղքատության փուլային հաղթահարման նպատակով ընտանեկան նպաստ ստացող 1000 ընտանիք լրացուցիչ աջակցություն էր ստացել կառավարությունից։

✅2019 թ-ին իրականացված 1091 ծրագրերի արդյունքում 2020 թ-ի հունիսի 1-ի դրությամբ անասնագլխաքանակն ավելացել է 899 հորթով, 269 գոճիով, 523 գառով և 7 ուլով:

✅Շահառուների մեծ մասը միջին տարիքի գյուղաբնակ, երբևէ ուղղակի վարձատրվող աշխատանք չկատարած և բարձրագույն կրթություն չունեցող անձինք են (67 %-ը 30-ից 45 տարեկան անձինք են, 27 %-ը՝ 45-ից 65 տարեկան, 88 %-ը երբևէ վարձատրվող աշխատանք չի ունեցել, 79 %-ը՝ միջնակարգ կրթություն ունի):

✅Հարցվածների 93 %-ը, ընդհանուր առմամբ, գոհ է ծրագրից: Բոլորը գոհ են ծրագրի կազմակերպման ընթացքից:

✅56 %-ը նշել է, որ այս ծրագրի արդյունքում իրենց եկամուտներն ու սոցիալ-տնտեսական վիճակը որոշ (երբեմն՝ չնչին) չափով փոխվել է: Մնացած 44 %-ի մոտ դեռևս փոփոխություն չի եղել՝ որոշ դեպքերում պայմանավորված իրացման խնդիրներով և անասնակերի գնման դժվարություններով:

✅35 %-ը նշել է, որ ծրագրի հետևանքով բարելավվել է ընտանիքի սննդի որակը և բազմազանությունը:

✅Հարցվածների միայն 7 %-ն է նշել, որ ծրագրի արդյունքում որոշ չափով ավելացել է ընտանիքում միջոցառումների կազմակերպումը: Նույնքան շահառուներ (7 %) նշել են, որ ծրագրի արդյունքում կարողացել են խնայողություններ կատարել և որևէ կենցաղային պայման բարելավել:

✅Հարցվածների 14 %-ը նշել է, որ ավելացրել է անասնաքանակը (բացի ծրագրով ձեռք բերվածը և ծնածը):

✅67 %-ը նշել է, որ նախատեսում են ավելացնել անասնաքանակը առաջիկա 1-2 տարվա ընթացքում: Մնացած 23 %-ը նշել են, որ ֆինանսական խնդիրներ ունեն, վստահ չեն, որ կկարողանան ավելացնել:

✅Արտագնա աշխատանքի մեկնելու մտադրություն ունեցող հարցվածների 45 %-ը (ընդհանուր հարցվածների 12 %-ը) նշել են, որ այս ծրագիրը ազդել է արտագնա աշխատանքի մեկնելու իրենց որոշման վրա. ծրագրով պայմանավորված՝ որոշել են այլևս չմեկնել: Մնացած 55 %-ը նշել են, որ, հնարավորության դեպքում, կմեկնեն:

📌Հարցումների արդյունքում կքննարկվեն ծրագրի բարելավման հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում