Tuesday, 19 03 2024
Ցանկացած պահի կարող է խզել ԵՄ առաքելության աշխատանքը, ինքնիշխանության հետ կապված հարց չկա
«Ասել են՝ էդ ի՞նչ տարածքներ ես զիջում, էստեղ դու ամագ ունե՞ս»․ Տավուշում Փաշինյանին հարցեր են տվել
Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ
15:15
Իսպանիայում 6 մարդ է զոհվել ոստիկանական անցակետի մոտ բեռնատարի վրաերթի հետևանքով
Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ խաղը Տավուշում
«Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում». Պեսկով
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան

Իշխանությունը բացում է պայքարի ասպարեզը

Հայաստանի կառավարությունն ազդարարել է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը լինելու է վերջինը, ինչը նշանակում է, որ աշնանը Հայաստանը կլինի առանց այդ ռեժիմի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մի շարք սահմանափակումների շարքում կչեղարկվեն նաև քաղաքական բնույթի սահմանափակումները, կապված, օրինակ, հավաքների ազատության հետ: Թեև այստեղ, իհարկե, միարժեք հետևության համար դեռ վաղ է, քանի որ չի բացառվում այլ կարգավորումներով հավաքների ձևաչափերի սահմանափակում: Այդուհանդերձ, բոլոր դեպքերում ակնառու է, որ արտակարգ դրության ռեժիմը վերջին անգամ երկարաձգելու մասին կառավարության հայտարարությունը իր տողատակում նշանակում է «թեժ աշնան» կանխատեսումների կամ խոստումների միջոցով նետված ձեռնոցը վերցնելու պատրաստակամություն: Իսկ այդ կանխատեսումները աշխուժորեն հնչում են նախկին իշխող համակարգը ներկայացնող կամ դրան ասոցացվող քաղաքական շրջանակների, խմբերի ելույթներում, ավելի ու ավելի հաճախ: Տարբեր գործիչներ հավաստիացնում են, որ աշնանը սպասվում են բուռն զարգացումներ: Իհարկե չի ասվում, թե հատկապես ինչ հիմքով կամ առիթով: Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ակնարկում էր, որ հիմքը կարող է լինել սոցիալականը: Քոչարյանն, իհարկե, այդպիսի հիմքի սպասում էր դեռևս 2019-ի գարնանը, երբ 2018-ի աշնանն ասում էր, թե գարնանը սառնարանների դատարկությունը բացելու է մարդկանց աչքերը:

Պարզվեց, որ երկրորդ նախագահի մոտ այդքան էլ չի ստացվել ճշգրիտ կանխատեսել սառնարանների պարունակությունը 2019-ի գարնան համար: Գուցե դա էր նաև պատճառը, որ նա խուսափեց կրկնել «երեք ամսից սովի» մասին ծառուկյանական միտքը՝ ասելով, թե չունի այդպիսի պնդման հիմք: Բայց սոցիալական լարվածության մասին նա խոսեց՝ ակնարկելով, որ դա էլ կարող է բերել մարդկանց փողոց՝ կազմակերպող է պետք: Արդյո՞ք աշնանը սպասվում է «կազմակերպողների» թեժ մրցակցություն, ինչի համար էլ կառավարող մեծամասնությունը, այսպես ասած, բացում է ասպարեզը, հանում արտակարգ դրությունը, մրցակցությանը չխանգարելու համար: Կազմակերպողի հարցը իրապես առանցքային է, որովհետև կա մի քանի հավակնորդ, ինչը նշանակում է, որ անգամ պայմանավորվածության դեպքում շատ են լինելու պայմաններն ու նախապայմանները: Իսկ դա իր հերթին պետք է սրի մրցակցությունը, որովհետև որևէ մեկն իր պայմանը կամ նախապայմանը ընդունելի դարձնելու համար պետք է ցույց տա սեփական ուժն ու կարևորությունը, իսկ մյուս կողմում էլ պետք է ցույց տան, որ կարող են յոլա գնալ առանց այդ մեկի: Իսկ քանի որ կողմերը շատ են, քան երկուսը, իրավիճակը լինելու է շատ ավելի խրթին, քան կարող է թվալ առաջին հայացքից: Միևնույն ժամանակ, կառավարության ձեռքին է մնում համաճարակի լծակը, քանի որ չեղարկվել կարող է արտակարգ դրությունը, սակայն վարակի սպառնալիքն ու ռիսկը չի չեղարկվում և օբյեկտիվորեն կարող է լինել իրավիճակ թելադրող:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում