Thursday, 18 04 2024
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով 80 հազար մարդ կարող է գործազուրկ դառնալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Կորոնավիրուս (COVID-19) համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիր։ Ըստ նախագծի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը աշխատանքից ազատված անձին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին տրամադրել 250 հազար դրամ միանվագ փոխհատուցում։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն գործազուրկները, որոնք տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը: Իսկ ծրագրում ընդգրկվել չեն կարող այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ:

Ծրագրի տևողությունը լինելու է առնվազն մեկ տարի, իսկ շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային ապահովելով շահառուի առնվազն 12 ամսվա զբաղվածությունը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 500 շահառուի համար: Ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկի առկայության պարագայում կքննարկվի ծրագրում ընդգրկվող շահառուների թվի ավելացման հարցը: Ինչքանո՞վ այս ծրագիրը կօգնի մեղմել գործազրկությունը, կթեթևացնի գործատուների բեռը և կվերականգնի կորցրած աշխատանքը։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

Միության նախագահը նախ՝ ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները։ Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով մոտ 80 հազար մարդ կարող է գործազուրկ լինել Հայաստանում։ «Ես հաշվարկել և ասել եմ, որ իմ կանխատեսումներով՝ կարող է առաջանալ մինչև 80 հազար գործազուրկ տարբեր ճյուղերից։ Եվ այդ բոլորը՝ կապված կորոնավիրուսի հետ։ Դա կապված է տնտեսական ակտիվության, շինարարության, հանրային սննդի ոլորտի անկումների և այլնի հետ։ Հունիս ամսվա տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատ արդյունաբերական ճյուղերում մոտ 17-18 տոկոսով տնտեսական ակտիվությունն ընկել է, առևտրի ոլորտում 51 տոկոս անկում կա։ Օրինակ՝ հրուշակեղենի ոլորտն ահավոր վատ վիճակում է։ Հրուշակեղենի բոլոր խոշոր գործարանները ժամանակավոր դադարեցնում են գործունեությունը, փակել են արտադրությունները։ Նման գործարաններում աշխատում է 400-600 մարդ։ Եթե 10 գործարան փակվի, միջինը 5000 մարդ աշխատանքից կզրկվի։ Բայց միայն այդ 5000-ը չէ։ Այդ գործարաններն իրենց շուրջն առնվազն 1000 փոքր ու միջին միկրոձեռնարկություններ են պահում։

Դրանք էլ կսկսեն փակվել կամ հայտնվել վատ վիճակի մեջ»,-  ասաց Գագիկ Մակարյանը և հավելեց, որ պետությունը պետք է հատուկ գործիքակազմ ունենա։

Անդրադառնալով կոնկրետ այս նախագծին՝ Մակարյանը նախ հիշատակեց նման ևս մեկ ծրագիր, որը գործում է տարիներ շարունակ։ «Նման ձևով գործատուներին մոտիվացնելու ծրագիր վաղուց գոյություն ունի։ Զբաղվածության պետական գործակալությունը ունի խթանման ծրագրեր։ Դրանց մեջ է մտնում  այն ծրագիրը, համաձայն որի՝ գործատուին 3 ամիս տևողությամբ կոմպենսացիա են տրամադրում, եթե գործատուն աշխատանքի է ընդունում խոցելի խավի գործազուրկներին։ Դրա փոխարեն աշխատողը պետք է մեկ տարի շարունակ աշխատի տվյալ գործատուի մոտ։ Հիմա նույն մեխանիզմը նախարարությունն ընդլայնել է ու ներառել կորոնավիրուսի պատճառով աշխատանքից զրկված մարդկանց»,- նշեց Մակարյանը, ապա հավելեց՝ նման կոմպենսացիոն ծրագրերը գործատուների հմար շատ մեծ խնդիրներ չեն լուծում։

«Գործատուի համար դա եղել է հետաքրքիր, բայց որոշիչ չի եղել։ Գործատուի համար որոշիչը եղել են մասնագետը, աշխատանքը, նվիրվածությունը և այլն։ Հիմա, եթե մտածենք, որ նույն աշխատողին հետ վերցնելու համար կարող են գործատուները գնալ այդ քայլին, հնարավոր է որոշակի շարժ գրանցվի։ Հնարավոր է գործատուն այդ պայմաններում հետ վերցնի իր աշխատողին՝ իմանալով վերջինիս աշխատանքը, փորձը և այլն։ Բայց պայմանները պետք է պրիմիտիվ չլինեն։ Պետք է քննարկվեն, թե այդ աշխատողը դեռ ինչքան ժամանակ պետք է աշխատի։ Գործատուն կարող է հաշվարկել, կանխատեսել ու որոշել, որ իր տնտեսական վիճակը թույլ չի տալիս մեկ տարի ժամկետով աշխատողին հետ վերցնել՝ անկախ նրանից, որ ինչ-որ գումար կոմպենսացիա է ստանալու պետությունից։ Այստեղ խնդիրը դա է։ Եթե աշխատողին շուտ ազատեցիր, պետք է գումարները վերադարձնես պետությանը։ Այս խնդիրներից ելնելով կարող եմ ասել, որ սա այդքան լուրջ գործող մեխանիզմ չէ։ Դրա աշխատելու էֆեկտիվությունը կարող է լինել 50-60 տոկոս»,- տեսակետ հայտնեց Գագիկ Մակարյանը։

Գործատուների հանրապետական միության նախագահի խորհուրդն է լավ ուսումնասիրել այն բոլոր ոլորտները, որտեղ հնարավոր գործազրկությունը կարող է մեծ թիվ կազմել։ «Պետք էր ամեն ինչ այնպես անել, որ գործատուն ինքը չկրճատեր աշխատատեղերը։ Գործատուին պետք էր տալ հնարավորություն, բիզնես միջավայրն ու օրենքները հեշտացնել, ու բիզնեսն ամբողջ բեռն իր վրա կվերցներ։ Մեր պաշտոնյաները մտածում են առանձին ծրագրեր անելու, առանձին թելադրելու մասին և այլն։ Պետք է խելացի մոտեցումներ ցուցաբերել ու օգնել բիզնեսին»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում