Ադրբեջանցի քաղաքացիներն Իրանում կարող են մնալ ոչ թե 15, այլ 30 օր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպանը Ադրբեջանում` Mուհամմեդ Բաղիր Բահրամին:
Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը: Նրա խոսքերով, այս որոշումը կայացվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Ադրբեջան այցելությունից հետո:
2010թ. սկզբին Իրանը միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը Ադրբեջանի հետ: Բաքուն, սակայն, չի շտապում իր հերթին հանել վիզային ռեժիմը: