Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանի նախկին փոխքաղաքապետը մեղադրվում է Ռուբեն Հայրապետյանի գործի շրջանակներում. ինչ չարաշահումներ են կատարվել

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և  կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։

ՀՔԾ քննիչը Վահե Նիկոյանի և Գևորգ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ էր ներկայացրել դատարան, սակայն միջնորդությունները մերժվել են: Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ մերժել է քննիչի միջնորդությունը և Վահե Նիկոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի ընտրել, նրա նկատմամբ կիրառվել է գրավ:

Վահե Նիկոյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում 6 տարի աշխատել է Տարոն Մարգարյանի օրոք: Նա  ղեկավարել է նաև Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խումբը։ Պաշտոնը թողել է Թավշյա հեղափոխությունից հետո՝ հրաժարվելով  Հայկ Մարությանի առաջարկից՝ աշխատել որպես քաղաքապետի խորհրդական:

Վահե Նիկոյանն ու Գևորգ Հակոբյանն անցնում են նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրեական գործով։

Ըստ պաշտպանական կողմի՝ Վահե Նիկոյանի դեմ որևէ ցուցմունք չկա, և դատարանը մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Վահե Նիկոյանը, Գևորգ Հակոբյանն ու Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախկին քարտուղար Նաիրա Տ․-ն:

2020 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՔԾ-ում Նաիրա Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Նաիրա Տ.-ն 2015 թվականի հունվարի 14-ին աճուրդների փաթեթներին կցել է Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի երեք հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, որից հետո 2015 թվականի հունվարի 19-ին մի խումբ անձանց հետ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները:

Արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ մեղադրանքի՝  Նաիրա Տ.-ն և Երևանի քաղաքապետարանի գույքն օտարելու իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձինք, ձևական աճուրդների միջոցով ընդհանուր՝ 26.955 քմ մակերեսով Երևան քաղաքի Ավան, Աճառյան հասցեի հիշյալ հողակտորներն ամեն կերպ Ռուբեն Հայրապետյանի սեփականությունը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ. Նաիրա Տ.-ն միջոցներ չի ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների  ինտերնետային կայքում Երևան քաղաքի Աճառյան փողոցի հողակտորներն աճուրդով օտարելու վերաբերյալ ծանուցում հրապարակելու ուղղությամբ։

Բացի այդ, Նաիրա Տ.-ն հրապարակային աճուրդներ կազմակերպելու պատրանք ստեղծելու նպատակով Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց` 2015 թվականի հունվարի 14-ին Երևանի քաղաքապետարան չներկայանալու պայմաններում, հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը կցել է փաթեթներին։

Այնուհետև աճուրդի անցկացման կարգին վերաբերող՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ՝ աճուրդի մասնակիցների բացակայությամբ, Նաիրա Տ.-ն հանձնաժողովի անդամների հետ 2015 թվականի հունվարի 19-ին կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները։

Նշված կեղծ արձանագրությունների հիման վրա Երևանի քաղաքապետի որոշման հիմքով 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով խաթարվել են համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման բնականոն գործընթացները` 808.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169.820.910 ՀՀ դրամով, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

2020 թվականի հուլիսի 23-ին Նաիրա Տ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Թե՛ Վահե Նիկոյանին, թե՛ Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։

Վահե Նիկոյանը մեղադրվում է Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների հրապարակային

սակարկությունները կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումներ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու համար։

Ռուբեն Հայրապետյանը այս գործի շրջանակներում մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները չարաշահելու համար։

Մեկ այլ քրեական գործով Հայրապետյանը մեղադրվում է իր նախկին աշխատակցին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության, լիազորությունները

չարաշահելու համար։

Արդեն չորս ամիս Ռուսաստանում գտնվող ու ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող Հայրապետյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Հայրապետյանը

Մոսկվա է մեկնել բուժման նպատակով, սակայն նա այդպես էլ Հայաստան չի վերադարձել։

Ավելին, հայտնի է, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Ենթադրվում է՝ դրա պատճառն այն է, որ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է։ Նա ՌԴ քաղաքացի է դարձել 2003  թվականին:

ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում