Լուրեր
Բոլոր կողմերի վագոն-տնակները կհեռացվեն. պայքարը կարող են շարունակել այլ ձևերով. Ջերմուկի քաղաքապետ
  • 21:26
  • 2020-08-06
  • Դիտումներ՝ *

Ամուլսարում արդեն երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուսր էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի առիթ է դարձել:

«Կառավարությունը խնդրից տեղյակ է, լուծումները քննարկվում են.- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ճշտումներ են արվում:- Երկու կողմերի վագոն-տնակները կհեռացվեն: Ճանապարհ չպետք է փակվի… Պայքարը կարող են շարունակել այլ խաղաղ ձևերով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *