Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱՄՆ-ը սպասում է արտահերթ ընտրությունների մասին որոշմանը

ԱՄՆ Սենատը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջո Հեֆֆերնի թեկնածության լսումը, ինչը նշանակում է, որ առնվազն մինչև աշուն ԱՄՆ Հայաստանում իր նոր դեսպանի նանակման հարց չի լուծի:

Այդ զարգացումը բավական հետաքրքրական է, եթե համադրենք Հայաստանի ներկայիս ներքաղաքական զարգացումների և դրանցում աշնանը նախանշվող իրադարձությունների, մասնավորապես արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին քաղաքական որոշման կայացման հեռանկարի հետ: Ակնհայտ է, որ Հայաստանում աշնանը լուծվելու է այդ հարցը.

Կամ կայացվելու է արտահերթի մասին որոշում՝ նախագահի կամ խորհրդարանի, կամ էլ աշնանային զարգացումները կփակեն արտահերթի թեման: Հազիվ թե Հայաստանն այդ հարցում աշնանը լինի անորոշ վիճակում: Եվ այդ առումով ԱՄՆ փաստորեն մինչ այդ գերադասում է Հայաստանում դեսպան չունենալ, չշտապել այդ հարցում:

Իհարկե, ԱՄՆ-ում ներկայումս այդ հարցը թերևս հարյուրերորդական կամ հազարերորդական կարևորության հարց է, նկատի ունենալով դեֆոլտի կարևորագույն խնդիրը, որ ներկայումս կախված է ԱՄՆ քաղաքական էլիտայի և ընդհանրապես պետության գլխին: Սակայն ԱՄՆ-ի պես պետություններում անգամ հարյուրերորդական հարցերը չեն անտեսվում և մատնվում ինքնահոսի: Այդ պետությունների հզորությունն ու ուժը հենց այն է, որ նրանք կարողանում են ռեսուրսներ գտնել բոլոր ուղղություններով արդյունավետ և օպտիմալ աշխատելու համար, կամ առնվազն փորձում են դա անել:

Իսկ հայաստանյան ուղղությունն այդուհանդերձ ԱՄՆ-ի համար կարծես թե կարևոր ուղղություն է, այլապես հազիվ թե ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչը ակտիվ ջանք գործադրեր Հայաստանում ծայրահեղ հակադրության ընդդիմադիր ու իշխանական քաղաքական միավորների միջև շփման եզրեր գտնելու ուղղությամբ: Իսկ որ այդ ջանքը գործադրվել է, օրեր առաջ հայտարարեց հենց նոր դեսպանի թեկնածու Հեֆֆերնը Սենատի լսումների ընթացքում:

Դեսպանի նշանակումը դիվանագիտական ժեստ է, որով վերաբերմունք է ցուցաբերվում տվյալ երկրի և իշխանության հանդեպ: Առանց դեսպանի էլ ԱՄՆ-ի գործերը Հայաստանում կատարվելու են, բայց դեսպանի նշանակումն այդ երկրի և հատկապես տվյալ իշխանության հետ հարաբերության գնահատական է:

Փաստորեն Միացյալ Նահանգները հետաձգում է Հայաստանի իշխանության գնահատականը մինչև աշուն, և այդ հանգամանքը երևի թե վկայում է, որ այդ գնահատականը մեծապես պայմանավորվում է արտահերթ ընտրության մասով իշխանության կայացնելիք որոշումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում