Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Կոչ եմ անում իշխանություններին խոսել Ամուլսարի պահապանների հետ, փորձել փոխզիջումային լուծումներ գտնել. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ամուլսարի շուրջ կրքերը կարծես թե համեմատաբար հանդարտվում են։ Այսօր պայքարի վերջին փուլի արդեն երրորդ օրն է։ Անցած երկու օրերին եղել եմ բողոքի ակցիաների կիզակետում, փորձել եմ իմ հնարավորությանների շրջանակներում հանդարտեցնել կրքերը, աջակցել բերման ենթարկված ակտիվիստներին։ Ցավոք, այլ խնդիրներով ծանրաբեռնվածության պատճառով այսօր չեմ կարող լինել Ամուլսարում, բայց իմ բոլոր մտքերն ու խոհերը այտնեղ գտնվող քաղաքացիների, բնապահպանների հետ են։

Ավելորդ է ասել, որ հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանները, ակտիվիստներն ու քաղաքացիները չեն պատրաստվում որևէ զիջման գնալ, նրանք առաջնորդվում են այն կարգախոսսով, որ Ամուսարը սար է մնալու։ Նրանց պայքարը արդարացի է, հիմավորված ու անկեղծ։ Մյուս կողմից սակայն, ակնհայտ է, դա ցույց տվեցին գոնե վերջին օրերը, որ այս պայքարում փորձում են ձեռքեր տաքացնել մի շարք քաղաքական խմբեր ու խմբակներ, որոնք ոչ միայն որևէ աղերս չունեն Ամուլսարի ու դրա դեմ իրական պայքարի հետ, այլ իրենց զբաղեցրած նախկին պաշտոններում մասնակից են եղել Ամուլսարի հանցավոր գործարքին ու շահագործման անօրինական լիցենզիայի տրամարման գործընթացին։ Ահա այդ խմբերն ու խմբակները, բնականաբար ոչ սեփական դեմքով, այդուհանդերձ փորձում են մաս կազմել Ամուլսարի դեմ պայքարին՝ այն իրենց մանր, կլանային–քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։ Սա շատ մտահոգիչ, անթույլատրելի, բայց միևնույն ժամանակ անկառավարելի իրողություն է, քանի որ Ամուլսարի իրական պահապանները չեն կարող իրենցից այդքան ռեսուրս խլող պայքարին զուգագեռ, զբաղվել իրենց շարքերի «մաքրությամբ», դա գործնականում անհնար է։

Մյուս կողմից սակայն, իշխանությունը որևէ պարագայում չպետք է շահարկի այդ հանգամանքը, պայքարողների շարքերում հակահեղափոխական տարրերին մատնացույց անելով՝ չպետք է փորձի վարկաբակել իրական պայքարողներին, քանի որ նրանց մեծամասնությունն ազնվագույն, երկրին ու հայրենիքին նվիրված, Հայաստանի վաղվա օրվա համար մտահոգ երիտասադրներ են, որոնց որևէ պարագայում չի կարելի կոտրել կամ նսեմացնել։

Վերջին օրերին Ամուլսարում արձանարգված իրադարձություններում ամենամտահոգիչը «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության գործողություններն էին։ Քաղաքացիների ու ոստիկանների հետ բախումներում այդ պահնորդական ծառայության ներկայացուցիչները կրում էին հատուկ հանդերձանք, կրառում էին հատուկ միջոցներ՝ էլեկտրաշոկ, խլացուցիչ հրազեն և այլն։ Նման միջոցներ ու հանդերձանք կարող են կիրառվել միայն հատուկ թույլտվությամբ։ Հետևաբա չափազանց կարևոր է պարզել այդ պահնորդական ծառայության գործունեության օրինականությունն ու իրավաչափությունը, ինչի նպատակով ես արդեն իսկ համապատասխան հարցում–գրություններ եմ ուղարկել պատկան մարմիններին։ Հայտնի է, որ ոտսիկանության հետ բախումների դրվագներով այդ պահնորդական ծառայության չորս աշխատակցիների նկատմամբ հարուցվել են քերական գործեր։ Բոլորս պետք է հետամուտ լինենք դրանց ընթացքին և հասնենք բոլոր մանրամասների հրապարակմանը։

Ամուլսարի շուրջ վերջին իրադարձությունների ակտիվացման պատճառ դարձան «Լիդիան»–ի կողմից բնապահպանների տնակները հեռացնելու ու դրանց փոխարեն նոր տնակներ տեղադրելու գործողությունները։ Հույս ունեմ, որ առաջիկա օրերին գործող իրավակարգավորումների շրջանակներում այդ խնդիրը կլուծվի և բնապահպանների վագոն–տնակները կվերադարձվեն իրենց նախնական տեղակայման վայրեր։

Վագոն–տնակները սակայն սոսկ պատճառ էին, դրանց վերադարձը չի լուծելու խնդիրը բովանդակային հարթությունում։ Իսկ խնդիրը շատ խորն է և շոշափում է բազմաթիվ շերտեր ու ասպեկտներ՝ բնապահպանականից մինչև տնտեսաքաղաքական։ Ամուլսարի շուրջ ստեղծված այս իրավիճակի խորքային պատճառն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո մենք այդպես էլ հանդես չեկանք անցյալի համապարփակ իրավաքաղաքական գնահատականով, ինչի արդյունքում փոխառեցինք անցյալի հանցավոր ժառանգությունը, որի ամենացայտուն արտահայտություններից մեկն էլ Ամուլսարն է։ Արդյունքում ստեղծվել է ըստ էության փակուղային իրավիճակ։ Իշխանությունը՝ մի կողմից գտնվում է միջազգային տնտեսաքաղաքական շրջանակների ճնշումների ներքո, խոսքը ի վերջո Հայաստանի պատմության ամենախոշորածավալ ներդրումային նախագծի մասին է, մյուս կողմից՝ առկա է հանրության աննահանջ ճնշումը։

Այս պայմաններում պետությունը, իշխանությունը նախ և առաջ պետք է փորձի խոսել, երկխոսել Ամուլսարի պահապանների, պայքարող ազնիվ քաղաքացիների հետ։ Առանց այդ երկխոսության խնդիրը ոչ միայն չի լուծվելու, այլ վստահաբար շատ ավելի է խորանալու՝ դրանից բխող բոլոր անցանկալի ու վախենամ՝ նաև անդառնալի հետևանքներով։ Բայց մինչև այս պահը իշխանությունը լուռ է, ինչը որևէ կերպ չի նպաստում Ամուլսարի խնդրի լուծմանը, ճիշտ հակառակը՝ ավելի է սրում պայքարող քաղաքացիների տրամադրությունները, քանի որ իրենք համարել ու ավելի խորությամբ են համարելու, որ խաբված են գործող իշխանության կողմից։ Ամուլսարի համար պայքարողների գերակշիռ մեծամասնությունը թավշյա հեղափոխության ակտիվիսնտներն են, այսինքն՝ իրականում առաջին հերթին նրանք են գործող իշխանության հանրային բազիսը, որը փաստորեն կոպտորեն խաբվում է նույն այդ իշխանության կողմից։ Ամուլսարի պահպանները կարող են չներել այդ խաբեությունը, ինչը հղի է ինչպես իշխանության, այնպես էլ պետության համար անկանխատեսելի հետևանքներով։

Կոչ եմ անում իշխանություններին՝ սկսած իմ գործընկեր իշխանական պատգամավորներից՝ մինչև նախարարներ ու վարչապետ՝ խոսել Ամուլսարի պահապանների հետ, փորձել երկխոսել ու փոխզիջումային լուծումներ գտնել նրանց հետ։

Արեք դա այսօր։ Այդ երկխոսությունը բոլորիս է պետք, բոլորիս է անհրաժեշտ։

https://www.facebook.com/babajanyana/posts/3522318287798873

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/3522319547798747/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում