Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

1 տոկոս ընտրական շեմ, 1992թ.-ի սցենարի վտանգ՝ Վրաստանում. քանի մանդատ կունենան վիրահայերը

Աշնանը Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին վրացահայերը, ամենայն հավանականությամբ, նորից կունենան 3 մանդատ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրդը։

«Հայտերի ընդունումը կուսակցությունների կողմից վերջանում է սեպտեմբերի 1-ին։ Գուցե Հայաստանում շատ զարմանան իմ ասածից, բայց այսօրվա դրությամբ 68 կուսակցություն են Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ ներկայացրել, նրանցից 33-ն արդեն գրանցվել են, 11-ը՝ մերժվել։ Կարծում եմ՝ մինչև սեպտեմբերի սկիզբը հայտնի կդառնա ընտրություններին մասնակից կուսակցությունների կոնկրետ քանակությունը: Նման քանակության կուսակցությունները նորանկախ Վրաստանի պատմության մեջ նորություն չեն: Սա նորություն չէ Վրաստանի համար։ Բացի այդ՝ այս տարի եղան սահմանադրական փոփոխություններ, որի համաձայն՝ 30 պատգամավոր կընտրվեն մեծամասնական ընտրակարգով, մնացած 120-ը՝ համամասնականով: Բացի դրանից, փոփոխություններ կատարվեցին նաև Ընտրական օրենսգրքում, և 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններին ընտրաշեմը նվազեցվել, հասցվել է 1 տոկոսի»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Վան Բայբուրդը պատմում է, որ երբ 1991 թվականին Վրաստանում հեղաշրջում եղավ, Գամսախուրդիային Վրաստանից վտարեցին, մեկ տարի անց՝ 1992 թվականին, տեղի ունեցած ընտրություններից հետո խորհրդարան մտավ 15-17 կուսակցություն։ Չնայած արդարացվեց «պառլամենտ» անունը՝ որպես խոսելու տեղ, բայց խոսելուց բացի՝ 4 տարվա ընթացքում ընդունեցին, պատկերացնում եք, 80-ից մի քիչ ավելի օրենք. «Կուսակցական բազմազանությունը թույլ չտվեց, որ կառուցողական քննարկումներ լինեն, երկրի համար կարևոր օրենքներ ընդունվեն։ Ես ենթադրում եմ, որ 1992 թվականի բազմազանությունը կարող է կրկնվել նաև հիմա։ Իսկ եթե ստեղծվեն կոալիցիաներ, հույս կա, որ ապագա խորհրդարանի աշխատանքը կլինի կառուցողական»։

Ինչ վերաբերում է հայերին, ապա մեր զրուցակիցը նշեց՝ վերջին 12 տարվա, այն է՝ երեք գումարումների խորհրդարանում ունեցել ենք երեքական հայ պատգամավոր: «Այս անգամ էլ Ախալքալաքից ու Նինոծմինդայից մեծամասնականով կընտրվի ևս հայազգի երկու պատգամավոր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, որի նախագահը Բիձինա Իվանիշվիլին է։ Հայտ ներկայացրած 68 կուսակցություններից 3 կամ 4 կուսակցություն կարող է խորհրդարան մտցնել 7-10 պատգամավոր։

Դրանք են՝ Միասնական ազգային շարժումը՝ Սաակաշվիլիի այսօրվա կողմնակիցները, նրա նախկին կողմնակիցների մեկ այլ կուսակցություն՝ «Եվրոպական Վրաստանը», երրորդը՝ «Հայրենասերների ալյանսը», և վերջերս խոշոր բանկերից մեկի սեփականատիրոջ կողմից հիմնված «Լելո» կուսակցությունը։ Որպեսզի մեր հայրենակիցներից որևէ մեկը այդ կուսակցությունների ցանկով տեղ ունենա խորհրդարանում, պետք է առնվազն լինի հնգյակում։ Բայց ես կասկածում եմ, որ ընդդիմադիր որևէ կուսակցություն հնգյակի կամ տասնյակի մեջ դնի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ։ Նրանց ցուցակներում շատ ուժեղ ելույթ ունեցողներ կան, հայտնի քաղաքագետներ, նրանց համարներով հաստատ հետ չեն տանի ու փոխարենը բերեն ազգային փոքրամասնություններին»։

Վան Բայբուրդը ցավով է արձանագրում՝ փոքրամասնությունների մեջ չկան այնպիսի գործիչներ, ինչպիսիք արևմտյան երկրներում են. «Այսինքն՝ մարդիկ, որոնք առաջին հերթին հենց երկրի համար են կարևոր, չկան համավրացական մասշտաբի փոքրամասնության ներկայացուցիչ գործիչներ։ Խոշոր կուսակցություններում չկան ակտիվ անդամներ, փոքրամասնությունները կենտրոնանում են ազգային հողի վրա։ Ցավոք սրտի, ոչ մի կուսակցության առաջին հնգյակում փոքրամասնության ներկայացուցիչներ չեն լինի, և կուսակցական ընտրացուցակներում փոքրամասնությունների ներկայությունը կլինի այնպիսին, ինչպիսին նախորդ տասը տարիների ընթացքում»։

Հարցին՝ ամենաշատ ո՞ր խորհրդարանում են եղել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Վան Բայբուրդը պատասխանեց. «Հինգերորդ՝ 1999-2004 թվականների խորհրդարանում ես էլ էի պատգամավոր, և հայազգի պատգամավորների թիվը հասնում էր 6-ի: Իսկ Խորհրդային Վրաստանի Գերագույն խորհրդում, որպես օրենք, յուրաքանչյուր գումարմանը ընտրվում էր 17-20 պատգամավոր»։

Ըստ մեր զրուցակցի՝ վերջին հասարակական կարծիքի հարցումները, որոնք, ընդ որում՝ անցկացվեցին ինչպես ընդդիմության, այնպես էլ կառավարող կուսակցության կողմից, ցույց տվեցին, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը աջակից է Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում