Monday, 08 03 2021
00:00
Շվեյցարիայում արգելվում է փարաջա կրել հասարակական վայրերում
23:45
Պենտագոնը հայտարարել է պատասխան հարված հասցնելու պատրաստակամության մասին՝ Իրաքում ավիաբազայի վրա գրոհից հետո
23:30
Արքայազն Հարին «պատերազմ» է հայտարարել Բրիտանիայի թագավորական ընտանիքին
Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց. ՊՆ
23:00
Իրանը մոխիր կդարձնի Թել Ավիվն ու Հայֆան. Իրանի ՊՆ ղեկավար
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահի խոստովանությունը
Թբիլիսիում ցուցարարները պահանջել են Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը
Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Հայաստանի իշխանության և ընդդիմության ուղերձները ցույց են տալիս, որ Բաքուն Հայաստանից մեկ քայլ առաջ է․ Վիգեն Չետերյան
Սիրիայում խաղաղ բնակիչներով երկու ավտոբուս է պայթել ականների վրա
Երկրում պետք է կարգուկանոն հաստատվի, տևական անկայունությունը կարող է բերել օտար պետության միջամտության
21:35
Անգելա Մերկելը արտահայտվել է լիարժեք գենդերային հավասարության օգտին
Կա ռիսկայնություն, որ Կոնդի մրցույթի նախագծով փորձում են իրականացնել նախկինում արված նախագիծը
21:15
Մեգան Մարքլին քննադատել են սաուդյան արքայազնից ստացած նվերը կրելու համար
Հայաստանի ճանապարհը քայքայած հակասությունը
Բա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը. Նազելի Բաղդասարյանը՝ Հրանտ Բագրատյանին
Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Շիրակի մարզերում ձյուն է տեղում
Թուրքիայում սկսել են Ուկրաինայի համար Bayraktar TB2 անօդաչուների հավաքումը
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք
Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն
19:30
Շվեյցարիայում նիկաբի օրինականության վերաբերյալ հանրաքվե է անցկացվում
19:15
Ամբողջ աշխարհում ներարկվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գրեթե 300 միլիոն դեղաչափ. Bloomberg
19:00
ԱՄՆ-ում կործանիչների նոր լազերային թնդանոթներ են փորձարկելու
18:45
Ավստրիան դադարեցրել է AstraZeneca-ի պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը՝ կնոջ մահից հետո
Pfizer-ի ղեկավարը չի կարողացել մուտք գործել Իսրայել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով
NASA-ն ծրագրում է առաջիկա 10 տարիների ընթացքում առաջին կնոջն իջեցնել Լուսնի վրա
18:00
Հայաստանի մեկուսացումը չափից դուրս վտանգավոր է. պետք է ազատվել «խռոված հարևանի» կարգավիճակից
17:50
Հռոմի Պապը կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց
Մի քիչ արագ տարվեցինք դրանով, գուցե մի քիչ շտապեցինք. Արցախի կրթության նախարարը՝ ռուսերենին կարգավիճակ տալու մասին
Կապանում արված տեսանյութը նկարվել է մեկ ամիս առաջ սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցած ադրբեջանցի զինծառայողների կողմից. ՀՀ ԱԱԾ

Մեր կոկորդին ցեպ էր գցված, երբ ուզում՝ թուլացնում էին, երբ ուզում՝ ձգում․ Աշոտ Զաքարյանի մարտական ընկերը հպարտ է նրա նշանակումով

Նախկին քաղբանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ։ Աշոտ Զաքարյանը 10 տարի շարունակ՝ 1993-2003 թվականները զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, նա Արցախյան պատերազմի մասնակից է, եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, պաշտպանելով ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ենթարկվել է քաղաքական հետապնդումների։ Ինչպես առաջին նախագահի մյուս համակիրների, նրա նկատմամբ ևս հարուցվում են շինծու քրեական գործեր, ձերբակալում։ Նա եղել է նաև Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն, որից հրաժարվել է այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսել է համագործակցել ԲՀԿ-ի հետ:

Աշոտ Զաքարյանի մարտական ընկերը՝ Գրիգոր Ղազարյանը (Գոքորը), որը Քոչարյանի հրամանի համաձայն հեռացվել է ծառայությունից, ինչպես Զաքարյանի մյուս մարտական ընկերները, տարիներ առաջ արտագաղթել է երկրից, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն հայրենիք վերադառնալու հույսն ու ցանկությունը չի կորցնում։ «Նրանք եկան մեզ մոտ, համոզեցին կանգնել իրենց կողքին, մենք հրապուրվեցինք, երկրորդ օրը այդ հրամանները եղան։ Դրանից հետո շատ տղաներ, այդ թվում՝ ես, լքեցինք հայրենիքը»,- նշում է ազատամարտիկը։

«Մենք չէինք ուզում այդպիսի հայրենիք կերտել։ Փառք Աստծո, մենք այդ տականքներից ազատվել ենք։ Եթե նույնիսկ Փաշինյանը ոչինչ չկարողանա անել, մենք միևնույն է հաղթել ենք, որ կարողացել ենք այդ տականքներից պրծնել։ Մեր կոկորդին ցեպ էր գցված, երբ ուզում՝ թուլացնում էին, երբ ուզում՝ ձգում։ Ում ուզում՝ հեռացնում էին, ում ուզում՝ իրենց շարքերն էին ընդունում։ Ով չէր կոտրվում՝ կա՛մ բիզնեսներն էին ձեռքից խլում, կա՛մ այնպես էին անում, որ լքեին հայրենիքը։ Իսկ աշխատանք չկար, ընտանիք պահել պետք էր։ Տարիներով մենք կանգնել ենք Զաքարյանի կողքին։ Մինչև իր նշանակումը եղավ, մենք էլ թողեցինք գնացինք»,- ցավով հիշում է Արցախյան ազատամարտի մասնակից, ռազմական խորհրդի անդամ Գրիգոր Ղազարյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր մարտական ընկերոջ մասին ասաց հետևյալը՝ խստապահանջ, բարեխիղճ, հայրենասեր, մարդամոտ, կարգապահ, նվիրված մարդ է Աշոտ Զաքարյանը։ Սառը դատող մարդ էր, առաջինն ինքը գնացող, հետո ընկերներին տանող։ Իր կատարած գործերի մասին երբեք չի բարձրաձայնել, չի ցուցադրել իր արածները։ Իրեն գնահատել են իր մարտական ընկերները, ժողովուրդը։ Չի գողացել, չի թալանել, չի սպանել, լուռ օգնել է մարդկանց։ Զաքարյանի մարտական ընկերը կարծում է, որ Զաքարյանի մասնագիտական, մարդկային որակները այնքան բարձր են, որ նա կարող էր ու պետք էր ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցներ․ «Բայց որ նշանակել են ՌՈ պետ, դրանով էլ եմ հպարտ։ Մեր բանակի ոգին կբարձրանա։ Ինքը յուրաքանչյուր զինվորի ընդունում է որպես իր երեխա, իր որդի»։

Ազատամարտիկը պատմեց, թե ինչպես են իրենք հալածվել նախկին իշխանությունների կողմից իրենց քաղաքական հայացքների համար։ «Զաքարյանը նախկին տականքների կողմից հալածվել, երկու անգամ դատապարտվել է շինծու քրեական գործերով։ Մենք մարտական ընկերներով, մեր ընտանիքներով 18 օր հացադուլ ենք արել՝ նրան ազատ արձակելու պահանջով։ Մեր կանայք, մեր հայրերը, մայրերը, երեխաները, մեր ընկերությունը բոլորով հացադուլ էինք հայտարարել։ Կանայք արդեն վատ էին զգում, շտապօգնություն կանչել․․․ Զաքարյանը հեռախոսով կապվեց մեզ հետ, ասաց՝ տականքները, միևնույն է, նստեցնելու են, դուք ձեզ մի ջարդեք։ Մեր մեջ վիրավոր տղաներ կային, որոնք շատ վատ էին զգում, բայց հանուն հրամանատարի ամեն ինչ կանեին։ Հետո տարիուկես նստեց, նոր ազատ արձակեցին»,- պատմեց Գրիգոր Ղազարյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ Զաքարյանի նշանակումը Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նոր Հայաստանի լավագույն նշանակումն է, որին իրենք սպասում էին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});