Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Եթե կառավարությունն առաջարկում է ամենառևանշիստ միջավայրից թեկնածու, մյուս երկու թեկնածուները նույնպես կարող են լինել այդ նույն միջավայրից

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առողջ և կառուցողական քննադատություն

Վահրամ Ավետիսյանին կառավարությունն առաջարկեց ՍԴ դատավորի թեկնածու և դրանով սահմանեց նշաձող և՛ Արմեն Սարգսյանի, և՛ Դատավորների ժողովի համար։ Եթե հեղափոխական կառավարությունն առաջարկում է ամենառեվանշիստ միջավայրից թեկնածու, ապա մյուս երկու թեկնածուները կարող են նույնպես լինել այդ նույն միջավայրից, ինչու՞ ոչ։

Վարչապետն ասաց, որ ՍԴ ճգնաժամի այս ուշացած լուծումը լավն է նրանով, որ ՍԴ անդամները կներկայացնեն տարբեր ուժեր։ Համաձայն եմ, եթե մնացած դատավորները լինեն մեր արժեքների կրողը։ Բայց եթե այս վակխանալիան ԱԺ-ն չկասեցնի, ապա մենք կունենանք ՍԴ դատավորների քոչարյանա-սերժական ջախջախիչ մեծամասնություն։ Հեղափոխական և շնորհապետական (մերիտոկրատական) հայացքները կներկայացնեն մեկուկես դատավոր։

Մենք էս էինք ուզու՞մ։

Մենք՝ քաղաքացիներս սրան էին արժա՞ն։

Ինչու եմ գրում, ու գրում ու կրկին գրում այս մասին։

Չսխալվող աշխատող կառավարություն չի լինում։ Եվ եթե քննադատությունը առողջ է, ապա շանս կա և մենք այդ շանսը պետք է մինչև վերջին պահը օգտագործենք, որ կառավարությունը հետ կանչի իր թեկնածուին։

Սեփական սխալը ուղղելն իմաստություն է։

Սխալվելու մասին։

Արդեն ասացի, որ չսխալվող կարող է լինել միայն չանողը։ Ու առաջարկում եմ կառավարությանը, որ մի քիչ քիչ անի սխալներ։ Որ իր արած սխալների վրա սովորելը ավելի լավ է, քան չսովորելը։

Բայց ավելի իմաստուն մեթոդ կա՝ մարդկության բոլոր սխալները չկրկնելու։ Կարդալն ու կարդացածը սերտելն է ուրիշի արած սխալների։ Սա թանկ ճանապարհ է, քանի որ պետք է գործ ունենաս ինտելեկտուալ, հեռատես, արժանավոր կադրերի հետ:

Միջանկյալ տարբերակ էլ կա՝ թափ տալ մեր վրայից մեր անկրկնելիության ու բացառիկության փոշին և ուսումնասիրել Վրաստանի, Լեհաստանի, Էստոնիայի և ռեֆորմներ իրականացրած այլ պետությունների փորձը։

Եվ վերջապես կա հայկական «քթի ծակ», գոնե զգուշություն, գոնե զրույց հանրությանդ այն ներկայացուցիչների հետ, որոնց ուսերին եկել ես իշխանության, որ անընդհատ անդունդի եզրով չքայլես, որ չստեղծես պատնեշ ու հերոսաբար սկսես հաղթահարել այն։

Վանեցյանի նշանակման սխալի ընկալումը պետք է վաղուց բերած լիներ նրան, որ բացառվեր վահրամավետիսյանների տիրույթից մարդ փնտրելը։ Ավելին, պետք է բացառել նրանց կողմից խորհրդատվությունը վարչապետին և կառավարությանը։ Ու հիշեք Մարիո Պյուզոյի «Կնքահայրը», որ եթե մեր դաշտից մեկը կապ է առաջարկում ռեվանշիստերի հետ, ապա նա դավաճան է։

Ասածս խնդրում եմ ընկալել որպես սրտացավություն հեղափոխության, պետության և շնորհապետության երազանքիս հանդեպ։

Հուսով եմ, որ այս խոսքը կընկալվի որպես բարի և անվճար սրտացավ խորհուրդ։

https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10221208092344144

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում