Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իռլանդիայի դեմ հանդիպումից 8 տարի անց. Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում

2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Պատմական արդյունք ցույց տալու համար 2011 թվականի հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պետք է հաղթեր Իռլանդիային: Հաղթանակն իրատեսական էր, սակայն հանդիպման 26-րդ րոպեին մնացինք առանց դարպասապահի: Գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց Ռոման Բերեզովսկուն: Վերջինիս փոխարինած Արսեն Պետրոսյանը անփույթ խաղով իռլանդացիներին նվիրեց երկրորդ գոլը: Եթե Իռլանդիայի հետ խաղում ունենայինք փոխարինող դարպասապահ, հնարավոր է բոլորովին այլ հաշիվ գրանցվեր: Թեկուզ 10 ֆուտբոլիստներով մեր հավաքականը չզիջեց մրցակցին:

Իռլանդիայից կրած պարտությունը թերևս ամենացավալին է մեր ազգային թիմի պատմության մեջ: Իռլանդիայի հետ հանդիպումից 8 տարի անց Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու մասին: 8 տարի առաջ ունեինք Բերեզովսկի, և Իռլանդիայի հետ խաղում չունեինք միայն փոխարինող: Բերեզովսկու՝ կարիերան ավարտելուց հետո Հայաստանի ազգային հավաքականն ըստ էության դարպասապահ չի ունեցել: Կարելի է առանձնացնել թերևս Գևորգ Կասպարովին, որը, սակայն, հայտնի պատճառով Հայաստանի հավաքականում վերջին տարիներին չէր խաղում:

Ընդունենք, որ ընտրական վերջին երկու շրջափուլերում մեր ազգային հավաքականի անհաջող ելույթի գլխավոր պատճառներից մեկը հենց դարպասապահ չունենալն էր: Երկու տարի առաջ այն ժամանակվա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու էր «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ: Այնուհետև Հայրապետյանը հայտարարել էր. «Յուրչենկոն պետք է հիմա հավաքականին, եթե չեկավ, ապա հավաքականի երեսն այլևս չի տեսնի»։

Այն ժամանակ, ցավոք, Յուրչենկոյից բացի, ուղղակի չկար դարպասապահ, որի խաղամակարդակը թույլ կտար կրելու մեր ազգային թիմի մարզաշապիկը: Խոսքը ոչ թե պաշտպանի, կիսապաշտպանի կամ հարձակվողի, այլ դարպասապահի մասին է: Հայտնի ասացվածքի համաձայն՝ լավ դարպասապահը թիմի կեսն է: Տարիներ շարունակ Յուրչենկոն դրական վերաբերվելով Հայաստանի հավաքականից ստացած հրավերին՝ հայտարարում էր, որ չի միանում մեր ազգային թիմին Ռուսաստանում լեգեոների կարգավիճակ ստանալու պատճառով: Յուրչենկոն նշել էր, որ Հայաստանում խաղալու դեպքում հնարավոր է կորցնի իր տեղը թիմի հիմնական կազմում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնությունում գործում էր լեգեոներների սահմանափակում, իսկ Յուրչենկոն ուներ ռուսական ֆուտբոլային քաղաքացիություն: 2017 թվականին տարածվեցին լուրեր, որ Հայաստանի հավաքականում խաղալու համար Յուրչենկոն ՀՖՖ-ից 100 հազար դոլար է պահանջել, սակայն վերջերս համոզվեցինք, որ նման խոսակցությունները շրջանառության մեջ էին դրվել ֆուտբոլիստին վարկաբեկելու նպատակով:

2020 թվականին կայանալիք միակ պաշտոնական մրցաշարի՝ Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուծեց մեր ազգային թիմի առաջ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը։ ՀՖՖ-ն և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի՝ 33-ամյա հայազգի դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

«Անչափ ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնելու այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նոր ղեկավարությանը, մասնավորապես նախագահին և փոխնախագահին՝ ինձ հանդիպելու, ճիշտ բառեր գտնելու, մոտիվացնելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք ինձ գրում և քաջալերում էին, հարցնում՝ երբ եմ պատրաստվում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը»,- ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Յուրչենկոն:

Վերջինիս խոսքերը վկայում են, որ հայազգի դարպասապահը տարիներ շարունակ երազել է կրել մեր հավաքականի մարզաշապիկը։ Տարիներ շարունակ ՀՖՖ նախկին ղեկավարությունը՝ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի, իբրև փորձում էր Յուրչենկոյին դարձնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, բայց… Այո, Յուրչենկոն խաղում էր Ռուսաստանում, և կային խոչընդոտներ՝ կապված լեգեոների կարգավիճակի հետ։ Հիմա արդեն պարզ է, որ Յուրչենկոն իր երազանքն իրականություն չի դարձրել ՀՖՖ-ի ոչ այնքան ճիշտ մոտեցման պատճառով։

Ի դեմս Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականն Իռլանդիայի խաղից 8 տարի անց ունի դարպասապահ, և դա ամենակարևորն է։ Միևնույն ժամանակ պետք է ընդունենք նաև, որ ինչպես 2012 թվականին, այնպես էլ այսօր մեր հավաքականը չունի երկրորդ դարպասապահ։ Մեկ ամսից մեր հավաքականը կսկսի պայքարը Ազգերի լիգայում, որից հետո կմեկնարկի աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Հուսանք, որ Կապառոսի նպատակը կդառնա իրականություն։ Հուսանք նաև, որ վճռորոշ խաղերում Հայաստանի հավաքականը չի ունենա փոխարինող դարպասապահի խնդիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում