«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի առիթ է հանդիսացել «Առաջին լրատվական»-ի հրապարակումը, որտեղ մենք գրել ենք, որ Յոլյանը իր դստեր համար 1 միլիոն դոլար արժողութբամբ բնակարան է գնել Երևանի կենտրոնում, և այդ բնակարանը ոչ Յոլյանի, ոչ էլ նրա հետ փոխկապակցված անձ հանդիսացող դստեր հայտարարագրում արտացոլված չէ։
Մեր հրապարակումը գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ քրեական գործ է հարուցվել և ընթանում է նախաքննություն։
Նշենք, որ սա Լևոն Յոլյանի վերաբերյալ 3-րդ, թե 4-րդ քրեական գործն է արդեն։