2020-ի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Google-ն ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում Չինաստանի և Ռուսաստանի հետ կապված ավելի քան 2500 YouTube-յան ալիք է արգելափակել: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նշված ժամանակահատվածում անջատվել է ՉԺՀ-ին վերաբերող 2596 ալիք: Նրանց մեծ մասը, ըստ Google-ի, հրապարակել է «սպամ և ոչ քաղաքական բովանդակություն», կան նաև քաղաքական նյութեր, տեսանյութեր Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պայքարից և բողոքի ցույցեր ընդդեմ ռասայական խտրականության:
Նաև ապրիլ-հունիս ամիսներին արգելափակվել են Ռուսաստանի հետ կապված մոտ 90 անգլերեն և ռուսալեզու ալիք: Նրանք տեղեկատվություն են տարածել Եվրամիության, Լիտվայի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասին: Արգելափակված ալիքների շարքում էին նաև այնպիսինները, որոնք ռուսերենով, գերմաներենով և պարսկերենով պատմել են Ռուսաստանի, Սիրիայի և COVID-19 ին ԱՄՆ-ի արձագանքի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներքին քաղաքականության և միջազգային հարցերի մասին:
Google-ը նաև արգելափակել է Իրանին առնչվող շուրջ 20 ալիք: