Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

«Նշանակալի առավելություն ունենք հակառակորդ Ադրբեջանի նկատմամբ և նրանց ջրի հետ կարող ենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու Արցախում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: ԱՀ նախագահը նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնել, քանի որ կայուն ոռոգովի տարածքների ավելացմամբ գյուղատնտեսության համախառն բերքի ծավալները կավելանան մի քանի անգամ:

Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրին, որն իր ռազմավարական նշանակությամբ Արցախի համար «դարի նախագիծ» է դառնալու: Ոռոգման համալիր ծրագրի կյանքի կոչման գործում նախագահն առաջարկել է նաև կիրառել արտեզյան ջրհորների տարբերակը, սակայն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է սկսել հիմնավոր ուսումնասիրություններ անելուց հետո: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը վերահսկողություն սահմանել կատարվող աշխատանքների վրա՝ բացառելով հնարավոր չարաշահումները:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ թե Հայաստանում, թե Արցախում պետք է շատ մեծ ուշադրություն դարձվի ջրամբարաշինությանը և ոռոգման ցանցերի արդիականացմանը, որովհետև մեզ մոտ շատ մեծ է ջրի կորուստը՝ մոտ 46%, մինչդեռ աշխարհի զարգացած երկրներում կորստի ծավալը կազմում է 15%: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Գաբրիելյանը նշում է, որ Արայիկ Հարությունյանը անգամ ԱՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ էլ խիստ կարևորել է այս հարցը և հիմա արդեն նախագահի պաշտոնում, փաստորեն, իրականացնում է իր կողմից նախանշված ծրագրերը։

«Ջուրը շատ հզոր լծակ է ընդդեմ Ադրբեջանի, առավել ևս այն դեպքում, երբ Ադրբեջանում հիմա կա ոռոգման ջրի շատ լուրջ դեֆիցիտ։ Մեր հիմնական բոլոր գետերը հոսում են դեպի Կասպից ծով. մեզ մոտ տարեկան մոտ 7 միլիարդ խորանարդ մետր ջուր է գոյանում, որից միայն 2 միլիարդ խորանարդ մետրն է ծախսվում, իսկ մնացած 5 միլիարդը գնում և լցվում է Կասպից ծով։ Ես համոզված եմ, որ ջուրը շատ ավելի կարևոր ռեսուրս է, քան նավթը, որովհետև ջուրը չունի այլընտրանք, իսկ ջրային պաշարների տեսանկյունից հայտնի է, որ Ադրբեջանն ամենաաղքատ երկիրն է Հարավային Կովկասում, ուստի մենք հիանալի հնարավորություն ունենք այս առումով Ադրբեջանին, մեղմ ասած, վատ դրության մեջ դնելու, այսինքն՝ կարող ենք նրանց ստիպել անգամ ջուր գնել։ Մենք տարածաշրջանում կարող ենք դառնալ հիդրոդոնոր և ջուր վաճառել մեր հարևան Իրանին, որը նույնպես ջրի լուրջ խնդիր ունի, ինչպես նաև Արաբական աշխարհին և բազմաթիվ այլ երկրների, որոնք թեպետ որոշ ռեսուրսների առումով հարուստ են, բայց ջրի առումով՝ աղքատ։ Նկատենք նաև, որ Ադրբեջանում մի քանի տարի առաջ իր պիկին հասած նավթային բումը ավարտին է մոտենում, իսկ մեզ մոտ ջրային բումը դեռ նոր է սկսվում»,- ընդգծեց փորձագետն ու այս համատեքստում հավելեց նաև. «Մի կարևոր հանգամանք ևս կա՝ Թուրքիան Արաքս գետի ավազանում իր տարածքում կառուցում է ջրամբարներ, որոնց ջուրը ուղղում է ոռոգման, իսկ դրանից որոշ չափով տուժում է Հայաստանը։ Մենք սա կարող ենք որպես հիմնավորում օգտագործել՝ ասելով, որ Թուրքիան մեզ ջրազրկում է, հետևաբար մենք կարիք ունենք մեր տարածքում որոշ քանակով ջուր ամբարելու, նոր ջրամբարներ կառուցելու։ Սրա արդյունքում Ադրբեջանը կրկնակի կտուժի, որովհետև մինչև այսօր Թուրքիան հաշվի է առել, որ երբ ինքը ջրային նախագծեր է իրականացնում Արաքսի ավազանում, ապա Ադրբեջանը կարող էր դրանից տուժել, բայց իրականում չի տուժել, որովհետև Հայաստանի տարածքից Արաքսը ընդունում է մեծ թվով վտակներ, և Արաքսի ջուրը շատանում է, սակայն եթե հիմա մենք նույնպես սկսենք Արաքսի ու Արաքս թափվող գետերի ջուրը լրջորեն վերահսկել, ապա այդ ժամանակ արդեն Ադրբեջանը իսկապես կհայտնվի շատ ծանր կացության մեջ։ Վերջերս էլ տեսանք, որ այնտեղ ջրային ճգնաժամ էր առաջացել, և հայտնի էր, որ Կուր գետի ջրերը նվազում են, և Կասպից ծովի աղի ջուրը լցվում էր Կուր գետի քաղցրահամ ջրի մեջ, միախառնվում էր դրան և, փոխելով ջրի որակը, այն դարձնում էր ոռոգման կամ ընդհանրապես օգտագործման համար ոչ պիտանի ջուր։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ջուրը հզորագույն լծակ է հարևանների հետ հարաբերություններում: Բացի այդ, ի վերջո, նաև մեր գյուղատնտեսության ու անասնապահության զարգացման համար սա շատ կարևոր հանգամանք է»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս առումով մենք նշանակալի առավելություն ունենք հակառակորդ Ադրբեջանի նկատմամբ և նրանց ջրի հետ կարող ենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք, քանզի մենք ունենք գերակա դիրք։ Նրա խոսքով՝ ճիշտ է, ՄԱԿ-ի 1997 թվականի ոչ նավարկելի միջազգային ջրային հոսքերի մասին կոնվենցիան թույլ չի տալիս վարվել այնպես, ինչպես ցանկանում ենք, սակայն իրականում այստեղ սողանցքի տեղ կա, որովհետև դա շատ խոցելի և հեղհեղուկ կոնվենցիա է։

«Այնտեղ նշվում է, թե, օրինակ, անդրսահմանային գետերի ջրերը, որոնք հոսում են դեպի հարևան երկրներ, պետք է ծախսել խելամիտ և արդար ձևով, բայց նկատենք, որ պարզաբանված չէ, թե որն է այդ խելամիտ և արդար ձևը, հետևաբար յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե որն է իր համար խելամիտ կամ արդար ասվածը, կամ նույն ձևով այդ կոնվենցիայում ասվում է, թե հարևան երկրին չպետք է հասցնել զգալի վնաս՝ կրկին չկոնկրետացնելով, թե ինչքան է այդ զգալի վնասի չափը, և այստեղ կրկին ամեն երկիր կարող է այդ չափը յուրովի որոշել։ Որքանով ես եմ տեղյակ՝ ՀՀ-ն անգամ չի էլ ստորագրել այս կոնվենցիան»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Հայկ Գաբրիելյանը համոզված էր, որ միայն ջրամբարների և ջրանցքների կառուցումը բավարար չէ, այլ նաև պետք է դրանք հնարավորինս շահագործել։

Ամփոփելով խոսքը՝ Գաբրիելյանը համաձայնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այն մտքի հետ, որ սա իսկապես ռազմավարական նշանակության լուրջ ծրագիր կարող է դառնալ, և իր հերթին ընդգծեց, որ եթե անգամ չդառնա էլ «դարի նախագիծ», ապա, համենայնդեպս, Արցախի զարգացման բավականին լավ խթան կարող է լինել։

«Վստահ եմ, որ Ադրբեջանը գնալով ավելի զգայուն է դառնալու Արցախի և Հայաստանի ջրային նախագծերի հանդեպ և փորձելու է միջազգային տարբեր հարթակներում բարձրացնել այս հարցը, բայց մենք այս մասով լուրջ խնդիր չունենք»,- եզրափակեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում