Tuesday, 16 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել

Պայթյուն Բեյրութում. Ամոնիումի նիտրատը «ամենայն հավանականությամբ» արտադրվել է Ռուսթավիում

Բեյրութի նավահանգստում պայթած ամոնիումի նիտրատը, ամենայն հավանականությամբ, արտադրվել է Վրաստանում՝ Ռուսթավիի «Ազոտ» գործարանում: Այս մասին «Էխո Կավկազին» ասել է «Ռուսթավիի ազոտ» ԲԸ-ի տնօրենի տեղակալ Լևան Բուրդիլաձեն:

Նա բացատրել է, որ իր ընկերությունը շահագործում է գործարանը 2017 թվականից, իսկ այդ բեռը 2013 թվականի է:

«Այն ժամանակ գործարանը ղեկավարում էր մեկ այլ իրավաբանական անձ` «Ռուսթավիի գործարան» ՍՊԸ-ն, ուստի ես չեմ կարող ճշգրիտ եւ հավաստի տեղեկատվություն տրամադրել», – նշել է Բուրդիլաձեն:

Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչը «Էխո Կավկազին» ասել է, որ Ռուսթավիում արտադրված արտադրանքի պահպանման ժամկետը 6 ամիս է:

«Համաձայն սոցիալական ցանցերում և համացանցում շրջանառվող տեղեկությունների՝ ժամկետանց ամոնիումի նիտրատը պահել են երկար տարիներ՝ կոպտորեն խախտելով անվտանգության կանոնները: Հատկապես անընդունելի է այս ապրանքը խոնավ պայմաններում, նավահանգստի տարածքում պահելը: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ մոտակայքում պայթուցիկ նյութերի արտադրություն է կազմակերպվել: Սա նույնն է, ինչպես նավթով կամ գազով ցիստեռնի մոտ կրակ վառես»,-ասել է Բուրդիլաձեն:

Ըստ նրա, այժմ Ռուսթավիի «Ազոտ»-ն ապրանքներ է մատակարարում տասնյակ երկրներ, ներառյալ՝ Մարոկկո, Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Հարավային Ամերիկայի երկրներ:

Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած պայթյունների պատճառ է դարձել մաքսային ծառայությունների կողմից վեց տարի առաջ առգրավված եւ պահեստում պահվող 2.750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում