Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Զինծառայողների գործերի ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խումբը կարող է անցումային արդարադատության փոքրամասշտաբ մոդել դառնալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ ՀՀ կառավարությունում ստեղծվել է ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի ուսումնասիրության աշխատանքային խումբ: Նորաստեղծ աշխատանքային խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել ՀՀ Զինված ուժերում ծառայած զինծառայողների` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերը: Նշված գործերից յուրաքանչյուրով աշխատանքային խումբը կկազմի և ՀՀ վարչապետին կներկայացնի խորհրդատվական եզրակացություն:

Աշխատանքային խումբը կուսումնասիրի զինծառայողներ Տիգրան Սուրենի Օհանջանյանի, Լևոն Արսենի Թորոսյանի, Վալերիկ Ազատի Մուրադյանի, Արթուր Սումբատի Ղազարյանի, Արման Հովսեփի Մուրադյանի, Արսեն Արթուրի Մխիթարյանի, Անդրանի Արմենի Մկրտչյանի և Էմիր Գագիկի Մաթևոսյանի մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը:

Հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Զարուհի Մեջլումյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Լալա Բեգոյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանը:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ վերջերս էինք զրուցել տասը տարի առաջ զինծառայության ժամանակ մահացած Արթուր Ղազարյանի գործի վերաբերյալ: Արայիկ Պապիկյանը մահացած զինծառայողի՝ Արթուր Ղազարյանի իրավահաջորդի՝ մոր՝ Իրինա Ղազարյանի ներկայացուցիչն է: Այդ գործով տուժող կողմը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հասել էր հաջողության. դատարանը՝ Հարություն Մանուկյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում էր կայացրել՝ ճանաչելով մահացած զինծառայողի իրավահաջորդի՝ նրա մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքի խախտումը, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով տուժող կողմին տրամադրել նախաքննական նյութերը:

Եվ ահա՝ Արթուր Ղազարյանի գործը ևս ընդգրկված է Վարչապետի որոշմամբ կազմավորված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա գործերի ցանկում:

Աշխատանքային խմբի կազմավորման ու այդ խմբի  աշխատանքների կազմակերպման վերաբերյալ մեր զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց. «Աշխատանքային խումբն արդեն ստեղծվել ու գործում է Վարչապետի կողմից որոշման ստորագրման պահից: Խումբն արդեն պիտի սկսի համապատասխան աշխատանքները՝ ըստ սահմանված աշխատակարգի:

Աշխատանքային խմբի ձևաչափի վերաբերյալ պայմանավորվածությունը եղել է Վարչապետի ու Սևազգեստ մայրերի՝ Մարտի 8-ի հանդիպման ժամանակ:

3+3 ձևաչափն է ընտրվել՝ 3 ներկայացուցիչ Վարչապետի կողմից է առաջադրվել, 3 իրավաբան-փաստաբանների էլ առաջադրել են Սևազգեստ մայրերը:

Այդ ձևաչափով Մայրերի կողմից առաջադրված երեք փաստաբաններից միայն ես ունեմ կոնկրետ գործեր, որոնք ընդգրկվել են այս խմբի կողմից ուսումնասիրության ենթակա գործերի ցանկում՝ Արթուր Ղազարյանի և Լևոն Թորոսյանի գործերի մասին է խոսքը: Աշխատանքային խմբի մյուս անդամները խմբի ուսումնասիրությանը ենթակա կոնկրետ գործերով չեն զբաղվել:

Խմբի կողմից գործերի ուսումնասիրության առաջնահերթությունը որոշել են Մայրերը: Եթե չեմ սխալվում՝ առաջին գործը Տիգրան Օհանջանյանի գործն է լինելու՝ որպես ավելի հին գործ՝ 2007 թվականի գործ է: Մայրերն իրենք են որոշել գործերի ուսումնասիրության հերթականությունը՝ 1-ից մինչև 8-րդը: «Իմ» գործերը՝ Լևոն Թորոսյանի ու Արթուր Ղազարյանի գործերը, 2-րդն ու 4-րդն են:

Աշխատանքային խումբը գործ առ գործ, ըստ հերթականության, պիտի ուսումնասիրի. առաջին գործը պիտի ուսումնասիրի, քննի, եզրակացությունը կազմի ու ներկայացնի Վարչապետին: Հետո պիտի անցնի հաջորդ գործին: Այսպես՝ հստակ ըստ հերթականության պիտի աշխատենք»:

Հարցին՝ այս աշխատանքային խումբը ստեղծված է միայն վերոհիշյալ ութ գործերի ուսումնասիրությա՞ն համար, թե՞ խմբին կարող են դիմել նաև ոչ մարտական պայմաններում մահացած այլ զինվորների իրավահաջորդները, աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Այս աշխատանքային խումբը ստեղծվել է կոնկրետ այս ութ գործերի ուսումնասիրության համար: Այդպես է կայացել պայմանավորվածությունը, և այդ պայմանավորվածությունն էլ մնացել է ուժի մեջ: Ես հույս ունեմ, որ այլ գործերով տուժողների իրավահաջորդները ևս դուրս չեն մնա տեսադաշտից: Համոզված եմ՝ այս աշխատանքային խումբը, արդյունավետ աշխատելու դեպքում, կարող է ապահովել նաև աշխատանքի շարունակականությունը՝ ութ գործերի ուսումնասիրության ավարտից հետո անցնելով նոր գործերի: Զուգահեռաբար նաև ԱԺ կողմից ստեղծվող Փաստահավաք խումբը պիտի զբաղվի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերով, սկսած՝ 1991 թվականից: Թեև այդ խումբն առանձին մարմին է, բայց նրանք ևս կանդրադառնան նմանատիպ գործերին:

Ինչ վերաբերում է մեր աշխատանքային խմբին, ապա համոզված եմ՝ արդյունավետ աշխատանքով, իր առաջ դրված առաքելության  իրականացումով, իրեն տրված լիազորություններն ամբողջությամբ կատարելով՝ խումբը և՛ առաջին հերթին Սևազգեստ մայրերին կբավարարի, և՛ ճշմարտությունը կբացահայտի: Եթե աշխատանքն արդյունավետ լինի, կարծում եմ՝ կարելի կլինի, նույնիսկ անհրաժեշտ կլինի քննարկել այլ գործերով ևս ուսումնասիրություններ կատարելու հարցը: Ամեն ինչ կախված կլինի աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքներից: Հույս ունեմ՝ արդյունքները՝ ակնկալիքների առումով, ավելի քան բավարար կլինեն: Այդ դեպքում կքննարկվի նաև շարունակականության հարցը, չեմ կարծում, որ Վարչապետը կամ Սևազգեստ մայրերը կցանկանան, որ արդյունավետ աշխատանքը դադարեցվի: Ընթացքը ցույց կտա:

Սևազգեստ մայրերի ակնկալիքը՝ ճշմարտության բացահայտման առումով, հանրությունը շատ լավ գիտի: Գիտենք՝ տասնամյակից ավելի՝ ինչ զրկանքներ են կրել որդեկորույս ծնողները, ինչերի միջով են անցել, ինչ անմարդկային վերաբերմունքի են հաճախ արժանացել՝ դա էլ բոլորս լավ հիշում ենք, գիտենք և հույս ունենք՝ աշխատանքային խմբի արդյունքն առաջին հերթին Սևազգեստ մայրերին կգոհացնի, նրանք բավարարված կլինեն: Եվ եթե կարիք լինի՝ կարող ենք հետագայում պահանջի առարկա դարձնել նաև այլ գործերով աշխատանքը շարունակելու հարցը: Ես գիտեմ, որ նմանատիպ այլ գործեր ևս կան:

Հարցին՝ Աշխատանքային խումբը որքանո՞վ կարող է նպաստել տասնամյակներով չբացահայտված ցավոտ գործերի բացակահայտմանը, այդ առումով նաև՝ արդարադատության կայացմանը, աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Չեմ ուզում ամպագոռգոռ հնչի, բայց այս աշխատանքային խումբը անցումային արդարադատության փոքր մասշտաբի մոդել կարող է դառնալ իր տված արդյունքով, որովհետև տասնամյակներով  կուտակված, լուծում չստացած գործերով պետությունը տարիներ շարունակ իրական ու միգուցե նաև ձևական՝ միջոցներ է հատկացրել, ծախսել և արդյունքի չի հասել: Հիմա եթե ամիսների ընթացքում արդյունք լինի, այս մոդելը կարող ենք համարել հաջողված ու կարող ենք շարունակել աշխատանքները: Աշխատանքային խմբի՝ անցումային արդարադատության փոքրամասշտաբ մոդել դառնալու մասին, իհարկե, կարող ենք խոսել արդյունքներ ունենալու դեպքում:

Ասեմ, որ խումբը նաև աշխատանքային քննարկում է ունեցել: Խմբի բոլոր վեց անդամները քաջ հասկանում են՝ ինչ պատասխանատու և կարևոր աշխատանք է սա, բոլորը հասկանում են՝ կան մարդիկ, որ ակնկալիք ունեն՝ լեգիտիմ ակնկալիք՝ ճշմարտությունն իմանալու, հնարավոր խախտումների մասին, եթե այդպիսիք եղել են, իմանալու: Բոլորս գիտենք՝ այս գործերով խախտումների մասին ինչքան է խոսվել, բայց դեռևս արձանագրված խախտումներ չունենք: Վերջին շրջանում թերևս Արթուր Ղազարյանի գործով իրավահաջորդ Իրինա Ղազարյանի իրավունքի խախտումն արձանագրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Բայց բուն գործը դեռ ամբողջությամբ լուծում չի ստացել»:

Աշխատանքային խումբը կոնկրետ ժամկետո՞վ է ստեղծվել հարցին ի պատասխան Արայիկ Պապիկյանն ասաց. «Մենք պայմանավորվեցինք, որ ժամկետային սահմանափակում չենք կարող դնել: Դրանից կարող էր արագ աշխատելու վտանգը առաջանալ ու վտանգել աշխատանքները, հետևաբար մտածեցինք՝ յուրաքանչյուր գործ առանձին է ուսումնասիրվելու: Աշխատանքային խմբի անդամների մի մասը կոնկրետ գործերին ընդհանրապես ծանոթ չէ: Դեռ պարզ չէ՝ նյութերի ուսումնասիրությունը որքան ժամանակ կպահանջի: Մենք գործերի մեծ մասի վերաբերյալ նույնիսկ պատկերացում չունենք, օրինակ՝ քանի հատորից է կազմված, բնականաբար՝ վերջնաժամկետ ֆիքսելը ողջամիտ չէր լինի: Կարծում եմ՝ ճիշտ լուծման եկանք ու որոշեցինք, որ ըստ արդյունքի կգործենք՝ մինչև աշխատանքային խումբը չեզրակացնի, որ կոնկրետ գործով ուսումնասիրությունն ավարտել է ու պատրաստ է խորհրդատվական եզրակացությունը ներկայացնելու Վարչապետին, որևէ ժամկետով չպետք է սահմանափակի իրեն, այլապես, ներողություն այս բառի համար, կդառնա «պլանային աշխատանք»: Ի սկզբանե կասկածներ կառաջանային, թե խումբը, սահմանափակված լինելով ժամանակային առումով, շտապել է ավարտել ու եզրակացություն ներկայացնել: Սա, կարծում եմ, ճիշտ չէր լինի: Մենք, նաև համոզված ասում եմ իմ գործընկերների անունից, չենք շտապի դեռ կիսատ ուսումնասիրված գործով եզրակացություն գրել ու ներկայացնել Վարչապետին կամ կոնկրետ գործով որդեկորույս ծնողին: Ավելի լավ է ընդհանրապես չաշխատել, քան այդպես վարվել»:

Դա չի՞ հանգեցնի արդյոք մյուս ծայրահեղությանը՝ աշխատանքային խմբում գործերի ուսումնասիրությունը «քնեցնելուն», քանի որ խմբի բոլոր անդամներն էլ նաև այլ աշխատանքներ ու պարտականություններ ունեն: Այս մտահոգությանը փաստաբան Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Ես իմ փոխարեն կարող եմ ասել, իմ կոլեգաների մասով էլ գիտեմ՝ այդպես է, ես փորձում եմ թեթևացնել իմ աշխատանքային ժամանակը, այնպես կազմակերպել  ծանրաբեռնվածությունս, որ անհրաժեշտ ժամանակը տրամադրեմ աշխատանքային խմբում իմ պարտականությունների կատարմանը: Ի վերջո՝ խումբը հաշվետու է լինելու Սևազգեստ մայրերին, Վարչապետին, և եթե որևէ մեկի մոտ ողջամտորեն կասկած առաջանա, որ խումբը տարբեր պատճառներով արհեստականորեն ձգձգում է աշխատանքը, ցանկացած պահի խմբի ցանկացած՝ թերացած անդամի կարող են ընդհուպ՝ հեռացնել խմբի կազմից: Բայց, հաշվի առնելով մեր աշխատանքային քննարկումները, պարզ է, որ բոլորս քաջ հասկանում ենք սա, և որևէ մեկը չի պատրաստվում այնքան ծանրաբեռնվել, որ չկարողանա պատշաճ ժամանակ տրամադրել այս աշխատանքային խմբի գործունեությանը: Այդ հարցը յուրաքանչյուրս մեր մասով ենք լուծում ու կշարունակենք լուծել այնքան ժամանակ, քանի դեռ այս խմբում աշխատանքը չենք ավարտել»:

Սևազգեստ մայրերից ոչ ոք աշխատանքային խմբում ընդգրկված չէ, սա մասնագիտական հանձնաժողով է: Արայիկ Պապիկյանը նշեց.  «Աշխատանքային կարգի համաձայն՝ խումբը որևէ կոնկրետ գործով ուսումնասիրությունը սկսելուց առաջ հանդիպելու է իրավահաջորդին, նաև եզրակացությունը կազմելուց առաջ պիտի հանդիպի իրավահաջորդին, ներկայացնի արդյունքները: Ճիշտ է, Սևազգեստ մայրերն ընդգրկված չեն խմբում, բայց խումբը երկկողմանի հաշվետու է և՛ Սևազգեստ մայրերին, և՛ երկրի Վարչապետին: Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ գիտակցում է և՛ աշխատանքների ծավալը, և՛ կարևորությունը, և՛ պատասխանատվության հսկայական չափը՝ այս առումով ոչ մի խնդիր չկա: Այսպիսի աշխատանքային խումբը ցանկալի էր, որ ավելի շուտ ստեղծվեր, ուշ է ստեղծվել, կարելի է ասել, բայց, բանաստեղծի խոսքերով՝ ո՛չ ուշացած»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում