Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 6-ին ձեռնամուխ է եղել հակահամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգմանն ամբողջ երկրում՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում: «Մենք ամբողջ Թուրքիայում անցկացնում ենք ամենաընդգրկուն ստուգումը, որը մենք երբևէ կազմակերպել ենք համաճարակի դեմ պայքարի շրջանակներում»,- իր Էջում գրել է ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն: Ստուգման կենթարկվեն շուկաներն ու խանութները, ռեստորանները, սրճարանները, հասարակական տրանսպորտը, տաքսիները, ճանապարհները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: