Էյֆելյան աշտարակի լուսավորությունն անջատվել է՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի, հաղորդում է BFM Paris-ը։
Աշտարակի լուսավորությունն անջատելու որոշման մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն՝ Twitter-ի իր էջում: Նա նաև հավելել է, որ Փարիզը մտադիր է 100 հազար եվրո օգնություն տրամադրել Բեյրութին:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի ՆԳՆ հայտարարել է, որ պայթել է նավահանգստի պահեստում պահվող ամոնիակի նիտրատը: Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, քաղաքային հիվանդանոցները չեն հասցնում օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածներին:
Ըստ նախնական տվյալների, զոհվել է ավելի քան 130 մարդ, պայթյունից տուժել է քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչ։