Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց: «Անհամաչափ ուժ կիրառելու ժամանակ նաև վիրավորվեց քաղաքացիներից մեկը: Հետամուտ եմ լինելու, որ գնահատական տրվի և մեղավորները պատժվեն: Ոստիկանության չհամակարգված գործողություններն անթույլատրելի են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: