Դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունները անցել են ընթացակարգային խատումերով, մասնավորապես ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն (քվեաթերթիկները շատ են եղել): ԲԴԽ անդամները դեռ որևէ բացատրություն չեն տվել այս մասով։ Փաստորեն, մենք դեռ խոսում ենք հնարավոր կեղծիքների մասին։ Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան, Իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանի և «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, փաստաբան Վահագն Մարտիրոսյանի հետ: