Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Տարօրինակ է՝ մետրոյի կայարանը դնում են այնպիսի տեղ, որը Աջափնյակ թաղամասի հետ գրեթե կապ չի ունենալու. ճարտարապետ

Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը, այլ ոչ թե ներդրողները, ինչպես նախապես որոշվել էր։ Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանի խոսքով՝ նման որոշման հանգել են այն բանից հետո, երբ նժարի վրա են դրել մասնավորի և պետության կողմից կայարանի կառուցման համար ծախսվող ժամանակը, գումարները։ Նախագծման աշխատանքներն իրականացնելու է քաղաքապետարանը, և այնուհետև կհայտարարվի մրցույթ։

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ճատարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նախ նշեց՝ ամբողջ աշխարհում մետրոյի կայարանները կառուցում է պետությունը։ «Եթե պետությունն ուզում է ներգրավել սեփականատերերին՝ մասնակցություն ունենալու կառուցապատման աշխատանքներին ինչ-ինչ առումներով, ասենք՝ իրենց թաղամասերն է այդ հատվածում կամ այլ ինչ-որ բան, ապա պետությունն է գլխավորում այդ ամբողջ աշխատանքները։ Պետության հսկողության ներքո պետք է լինի։ Բայց չգիտեմ՝ մեր պետությունն այդքան գումարներ ունի՞, թե՞ ոչ։ Բայց ճիշտը դա է միանշանակ։ Մասնավորը միայն կապիտալ ունի, նա քաղաքի խնդիրների հարցում պետք է լսի քաղաքապետին՝ քաղաքի շահերից ելնելով»,- տեսակետ հայտնեց ճարտարապետը։

Ըստ Միության նախագահի՝ մենք հիմա քաղաքում կառուցապատման հետ կապված այսքան դժվարություն ունենք, որովհետև մասնավորը 95 տոկոսով թելադրել է, թե ինչ կառուցել, որտեղ։ «Բայց ճիտն այդպես չէ։ Ճիշտ է, մասնավորը գումարը դնում է, բայց նա այդ գումարը դնում է քաղաքի մեջ։ Քաղաքը մեծ խոսք ունի իրեն ասելու։ Քաղաքի շահերն առաջնային են։ Ինչու են այդքան արագ բնակելի շենքեր կառուցվում, որովհետև մասնավորը հաջորդ օրը սկսում է գումարները հետ ստանալ։ Մինչդեռ քաղաքի խնդիրները բոլորովին ուրիշ են»,-  շեշտեց ճարտարապետը։

Մինասյանի խոսքով՝ այս ամենից առաջ պետք է նախ իմանալ, թե մենք ինչ ենք ուզում ունենալ, մինչև հիմա տարբեր խոսակցություններ եղել են, բայց քննարկում, որպես այդպիսին, չի եղել։ «Ինձ համար տարօրինակ է, որ մետրոյի կայարանը դնում են այնպիսի տեղ, որը Աջափնյակ թաղամասի հետ համարյա կապ չի ունենալու։ Կայարանը դրվելու է Հալաբյան փողոցի աջ կողմում՝ դեպի կիրճը։ Ասենք, Շինարարների փողոցում ապրող մարդիկ կամ ավելի հեռու բնակվողները պետք է մեկ կիլոմետրի չափ քայլեն, մինչև հասնեն կայարան։ Ոչ մեկը ոտքով այդքան չի գնա՝ մետրո մտնելու համար։ Պետք է քննարկում անել, նախագծեր նայել, վերգետնյա, ստորգետնյա կայանները քննարկել, ճարտարապետական նախագծերի մրցույթ պետք է արվի, որպեսզի մենք ունենանք մինչ այս պահը ունեցած մեր մետրոյի կայարանների նման կայարան, կարևորը դա է։ Այժմվանից թող մտածեն՝ ինչ կերպ է լինելու»,- ասաց Մինասյանը։

Ճարտարապետի կարծիքով՝ մինչ այս պահը քննարկված նախագծի հիմքում տեխնիկական հիմնավորվածություն չկա, համենայնդեպս մասնագիտական հանրույթը ծանոթ չէ, ներկայացված չէ հանրությանը։ «Ներկայացված չէ, թե ով է նախագծել, ինչ հիմունքներով, ինչ տեխնիկական հիմնավորումներ կան։ Այդ բոլորը պետք է իմանալ, որպեսզի զերծ մնանք որևէ սխալ լուծումից»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն տեսակետներին, թե Երևան քաղաքին գլխավոր ճարտարապետ հարկավոր չէ, Մինասյանը նշեց՝ գլխավոր ճարտարապետ հարկավոր չէր լինի այն ժամանակ, երբ քաղաքի հատակագիծը, գոտևորումը, զոնավորումը հստակորեն արված լինեին։

«Բոլորի կարծիքն էլ դա է։ Բայց դա ճիշտ կլիներ այն դեպքում, երբ քաղաքի բոլոր հողատարածքներում չափորոշիչները, դրված հողակտորները բաժանված լինեին սեփականատերերին։ Երբ ներդրողը գալիս է, մենք նրան ասում ենք, օրինակ, կա 10 նման տարածք ձեր բիզնեսի համար՝ այսքան քառակուսի մետրով, բայց կարող եք կառուցել երեք հարկ։ Ձեռք տալիս է, խնդրեմ՝ գնեք, գինն այսքան է։ Այնպես չլինի, որ սեփականատերը ինչ-որ ծանոթի հետ որոշում է, որ իր համար այս տարածքը հարմար է ու ձեռնտու, վերջ։ Արևմտյան երկրներում քաղաքի ամբողջ տարածքը դրված է էլեկտրոնային քարտեզի մեջ։ Ովքեր ուզում են գնել, նայում են՝ ինչ պահանջներ կան, կարող են գնել, ըստ այդմ՝ որոշում են կայացնում։ Մեզ մոտ կառուցում են միայն բնակելի շենքեր և խանութներ, ոչ մի հասարակական վայր չենք կառուցում։ Հիմա քաղաքի գլխավոր ճարտարապետի առաջնահերթ խնդիրը պետք է լինի քաղաքի գլխավոր հատակագիծը պահպանելը, մշակելը, զոնավորելը։ Ով արեց այդ խնդիրը, նա կմնա պատմության մեջ։ Մենք հիմա կաղում ենք հենց դրանից։ Հիմա մեր քաղաքի գլխավոր հատակագիծը կորցնում է իր ուժը, և նոր հատակագիծ պետք է մշակել։ Հիմա եթե դրանք չամրագրվեն, մենք անընդհատ կանգնելու ենք նույն խնդրի առաջ»,- իր խոսքն ամփոփեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում