Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Առաջիկայում մի շարք բաներ կներկայացնեմ, կտեսնեք․․. Վանաձորի քաղաքապետի ու մարզպետի միջև լարվածությունը սրվում է

Վերջին շրջանում լարվել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հարաբերությունները: Երկուստեք հրապարակային կոշտ հայտարարություններն ավելի են սրել իրավիճակը: Պատճառներից մեկը, ըստ Լոռու մարզպետի, Վանաձոր քաղաքում ապօրինի շինարարություններն են, որոնք կատարվում են քաղաքապետի թողտվությամբ: Մարզպետի խոսքով՝ Վանաձորի ճարտարապետական տեսքի աղճատման հարցում Վանաձորի համայնքապետն իր անբեկանելի ներդրումն ունի:

Մարզպետարանի տարածած հայտարարության մեջ բավական կոշտ ձևակերպումներ են հնչում քաղաքապետի հասցեին՝ շոշափելով վերջինիս ՀՀԿ-ական լինելը, նախկին իշխանության կանոններով աշխատելը, անձնական շահով առաջնորդվելը և այլն: Հայտարարության մեջ անգամ ակնարկ կա 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին:

«Սա է ՀՀԿ-ական համայնքապետի գործելաոճը, ով համայնքի գործարարներին գործընկերային դաշտ բերելու և համայնքային զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված է միմիայն քաղաքը բաժին-բաժին անելու առուծախով, ինչն իր մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

2021թ.-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, վերարտադրվելու բոլոր շանսերը սպառած համայնքապետը, համայնքի խնդիրները լուծելու փոխարեն, քաղաքը հատվածաբար բաշխելով ու Երևաններում փրկօղակ փնտրելով, փորձում է հանդես գալ լավություն անող լավ տղայի կերպարում: Ու եթե համայնքապետի մեսիջները օդում պտտվող լուրերի ու չար լեզուների խոսակցությունների մակարդակում են, ապա այս դեպքում ամեն ինչ հստակ է ու փաստարկված: Վանաձորի Լազյան 45-ում՝ հենց միայն մեկ հասցեում, տեղ գտած ապօրինաշինության հետ կապված գրությունները մարզպետարանում արդեն հատորյակի վերածվելու միտում ունեն:

Դեռևս 2019-ի նոյեմբերից սկսված գրագրությունը՝ հորդորով՝ կանգնեցնել այդտեղ տեղի ունեցող ապօրինաշինությունները ու պահպանել համայնքի բնակիչների շահերը, այդպես էլ վերջնական արդյունքի չի հանգեցրել: 9-10 ամիս տևած այս թղթաշրջանառությունը մինչ օրս էլ համայնքապետը շարունակում է ձգձգել՝ մշտապես տալով ոչինչ չասող պատասխաններ, իսկ հեռախոսային զրույցների ընթացքում ստել է՝ խոստումները շարունակաբար չպահպանելով: Անհասկանալի պայմանավորվածությունների ու քաղաքական առքուվաճառքների արդյունքում ընտրված հանրապետական համայնքապետը պետք է մինչ այժմ ընկալած լիներ, որ հանրության մեծամասնության աջակցությամբ իշխանության եկած լեգիտիմ քաղաքական ուժի՝ կառավարության ներկայացուցչի հետ խոսելիս նվազագույնը չի օգտագործելու իր նախկին քաղաքական հայրերի լեքսիկոնը: Քանզի շատ հնարավոր է, որ համայնքապետը նման անկարողունակ ու անպատասխանատու գործելաոճի արդյունքում հայտնվի այն նույն տեղում, որտեղ իր ՀՀԿ-ական նախկիններն են: Եվ չի բացառվում, որ դա տեղի ունենա շատ ավելի վաղ, քան թվում է»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ։

«Առաջին լրատվական»-ը փորձեց զրուցել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մի քանի հարց քաղաքապետին ուղղեցինք։

– Պարոն Ասլանյան, ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ձեր և մարզպետի միջև առաջացած հակասությունն ու լարվածությունը։

– Չեմ կարող ասել։ Ես իմ անձնական նկատառումներն ունեմ, բայց այս պահին չեմ բարձրաձայնի։

– Ձեր ՀՀԿ-ական լինելը որևէ կապ ունի՞։

– Չեմ կարող ասել՝ ով ինչական է։ Որևէ մեկնաբանություն չեմ անում։ Ես իմ գործն եմ անում, իմ քաղաքին եմ ծառայում, իմ քաղաքի համար եմ անում։ Եթե մեկը մի տառով, մի բառով, մի փաստով, նույնիսկ կեղծ փաստով կկարողանա ասել, որ ես իմ անձնական նկատառումներով, անձնական շահի համար որևէ գործողություն արած կամ, ես պատրաստ եմ մեղա գալ։

– Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապո՞ւմ եք այս լարվածությունը։

– ՏԻՄ ընտրությունների մասին դեռ վաղ է խոսել։ Կպատրաստվենք, կերևա՝ ոնց, ինչ ֆորմատով և այլն։ Այս պահին մենք զբաղված ենք մեր առօրյա խնդիրներով։ Ընտրությունների մասին չենք մտածում։ Անում ենք այն, ինչ պետք է անի համայնքի ղեկավարը, իր թիմը։

– Մարզպետն ասում է, որ Դուք Վանաձորի աղճատման գործում անբեկանելի ներդրում ունեք։

– Քաղաքի աղճատման գործի վերաբերյալ իրեն վերաբերող մի շարք բաներ առաջիկայում կներկայացնեմ։ Կտեսնեք՝ ես որտեղ եմ աղճատել, ու ով որտեղ է աղճատել քաղաքը։

– Մարզպետարանի հայտարարության մեջ որպես ապօրինի շինարարության օրինակ է բերվում Լազյան 45 հասցեն։

– Լազյան 45-ում որևէ ապօրինի շինություն չկա։ Լազյան 45-ում եղել են տաղավարներ, անօրինական զավթած հողեր, մոտ 2-3 մետրի չափ, որն օրինականացվել է։ Դրանք բոլորը փորձաքննություններով անցած են, համապատասխան մարմինների կողմից ուսումնասիրված են, որևէ կարգի խախտում չկա։ Եթե նոր ապօրինի շինություն հայտնաբերենք, կա՛մ կօրինականացնենք, կա՛մ կքանդենք։ Մարդիկ գնել են, հետո օրինականացրել։ Դա սովորական գործառույթ է։ Մենք զբաղված ենք մեր համայնքի աշխատանքներով։ Կներեք, այլևս չեմ ցանկանում մեկնաբանություն տալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում