Լուրեր
Պայքարը կշարունակվի ամեն ձև․ Ամուլսարում հեղափոխությունը կհաղթի․ Շիրակ Բունիաթյան
  • 18:45
  • 2020-08-05
  • Դիտումներ՝ *

Այսօր ևս բնապահպան ակտիվիստները, գնդեվազցիներն ու ջերմուկցիները հավաքվել են Ջերմուկի տաքսիների կանգառում և պատրաստվում են հերթական ակցիային։

Այսօր ի՞նչ ակցիաներ են նախատեսված․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ամուլսարի պահապաններից Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը պատասխանեց․ «Երեկվա մեր ակցիայի վերջում ունեինք պահանջ, և դա այդ վագոն-տնակների տեղափոխումն էր։ Մարզային ոստիկանապետն ասաց, որ այդ հարցը քննարկման փուլում է։ Այսօր նույնպես շարժվելու ենք այնտեղ, որպեսզի նախ հասկանանք՝ ինչ-որ որոշում կայացվել է, թե ոչ։ Բացի դրանից՝ մենք հստակ ուղերձներ ունենք կառավարությանը հղելու։ Մենք ունենք պահանջներ, որոնք մենք պետք է այնտեղից խաղաղ ձևով ուղղենք։

Քանի որ ամեն ինչ ինքնաբուխ է, և չկան կոնկրետ պլանավորված, գծագրված որոշումներ, ապա այնտեղ պահանջներին համահունչ կլինի ակցիա»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *