Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամուլսարում խաղասեղանին դրված է թավշյա հեղափոխությունն ու ինչու ոչ՝ նաև իշխանությունը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

Այսօր «Լիդիան Արմենիան» ընկերությունը հայտարարություն է տարածել Ամուլսարում երեկ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, որում, ի թիվս այլ արձանագրումների, նշել է, թե «պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որևէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի»: Ինչպե՞ս եք մեկնաբանում «Լիդիան Արմենիայի» այս մոտեցումը, որքանո՞վ է այն համարժեք ստեղծված իրավիճակին։

Իրականում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է խոսել ամեն ինչի, բայց ոչ երբեք օրենքի ու օրինականության մասին, քանի որ այդ ընկերությունն իր ստեղծման օրվանից մինչև Ամուլսարի շահագործման լիցենզիա ստանալու գործընթացն ամբողջությամբ թաթախված է եղել կոռուպցիոն սխեմաների, հակաօրինական գործարքների մեջ։ Այդ պայմաններում օրենքի ու օրինականության մասին խոսելն ուղղակի պատեհապաշտություն է։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ են ընկերության գործողությունները համարժեք, ապա պետք է ասեմ, որ դրանք ընդհանարապես զուրկ են համարժեքությունից և բացարձակապես չեն արտահայտում իրերի այն դրությունը, որն այսօր ստեղծվել է Ամուլսարի շուրջ։ Բայց «Լիդիան Արմենիայի» գործողություններում իրականում տրամաբանություն փնտրել պետք չէ, որովհետև դրանք պայմանավորված են միանգամայն այլ, ստվերային դրդապատճառներով։ Բանն այն է, որ իրենց նոր արբիտրաժային հայցի հաջողության համար պետք է ցույց տալ, որ «Լիդիան Արմենիան» ներդրումներ է կատարել Ամուլսարում, իսկ դրա համար նրանց անհրաժեշտ է մտնել տարածք։ Սա է ողջ խնդիրը, որը քողարկելու համար «Լիդիան Արմենիան» ներկայացնում է իրականության հետ կապ չունեցող պատճառներ։

Բայց այդ ընկերության բոլոր գործողությունները դատապարտված են ձախողման։ Չի կարող ամեն օր հասարակության շրջանում թշնամանքի ու ատելության չափաբաժինն ավելացնող այս ընկերությունը հույս ունենալ, որ երբևէ կարող է հանգիստ շահագործել հանքը, դա ուղղակի անհնար է։ Եվ որքան շուտ ընկերության սեփականատերերն ու կառավարիչները գիտակցեն այդ ակնհայտ իրողությունը, այնքան ավելի լավ առաջին հերթին հենց իրենց համար։ Քանի որ, չունենալով այդ գիտակցումը և այդ ուղղությամբ որևէ առարկայական քայլ չձեռնարկելով, «Լիդիան Արմենիան» վերջնականապես մսխում է առանց ատելության և կորուստների հեռանալու վերջին հնարավորությունը։ Ամուլսարը սար է մնալու, սա արդեն իսկ դոգմատիկ ճշմարտություն է, քանի որ հակառակը՝ հանքի շահագործումը, կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ–տնտեսական ու քաղաքական։ Ամուլսարը փոխաբերական իմաստով ռումբ է, որի պայթյունի բեկորները կարող են հասնել երկրի ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներ ու համակարգեր։

«Լիդիան Արմենիան» իր հայտարարության մեջ հատուկ շեշտում է, որ «չնայած բոլոր ջանքերին, համայնքը հիմնականում անմասն մնաց ապօրինություն իրականացնող խմբավորման գործողություններից, և նրանց աջակցելու միացան մի քանի տասնյակ սադրիչներ Երևանից»: Ըստ «Լիդիանի»՝ հազարավոր մարդիկ այս համայնքներում արդեն երկու տարի սպասում են խնդրի օրինական կարգավորմանը։ Դուք բազմիցս, նաև երեկ եղել եք Ջերմուկում, ինչպիսի՞ն է համայնքի տրամադրվածությունն իրականում, արդյո՞ք իրավացի է «Լիդիանը»՝ մատնանշելով, որ համայնքը չի պաշտպանում բողոքի ակցիաներ իրականացնողներին։

Նախ` այդ ընկերությունը հերթական անգամ բացահայտում է իր հանցավոր դեմքը՝ հանքի անօրինական շահագործման դեմ բողոքի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին որակելով որպես «սադրիչներ»։ Այն դեպքում, երբ իրականում սադրանքը ծնվել է հենց «Լիդիանի», նրա վարձած նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչների կողմից։ Այդ ծառայության վարքագիծն իրականում երեկվա իրադարձությունների ամենախնդրահարույց բաղադրիչն է։ Անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել այդ պահնորդական ծառայության լիցենզիան, քանի որ երեկվա բախումների ժամանակ նրանք կիրառում էին հատուկ միջոցներ՝ էլեկտրաշոկ, խլացուցիչ հրազեն և այլն, որոնք գործածելու լիազորություն տրվում է միայն հատուկ ընթացակարգով ու հատուկ պայմաններով։ Հետևաբար, չափազանց կարևոր է պարզել՝ ունեի՞ն արդյոք այդ պահնորդական ծառայության ներկայացուցիչները նման միջոցներ կիրառելու իրավունք, թե՞ ոչ։ Տեղյակ եմ, որ այդ պահնորդական ծառայության և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների առնչությամբ մի քանի անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, անհրաժեշտ է հետևողական լինել այդ հարցում՝ պարզելու այդ կազմակերպության գործունեության օրինականությունն ու իրավազորությունը։ Ինչ վերաբերում է համայնքի բնակիչների տրամադրություններին, ապա գոնե ես համոզվել եմ, որ բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է հանքի շահագործմանը։ Այո, բնակիչների թվում կան նաև մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով փոխկապակցված են հանքի հետ, աշխատանքի են անցել այնտեղ, ստանում են աշխատավարձ կամ այն ստանալու ակնկալիք ունեն  ու այդ դրդապատճառներով պայմանավորված՝ հանդես են գալիս հանքի շահագործման օգտին։ Բայց այդպիսի քաղաքացիները, վստահաբար, մեծամասնություն չեն կազմում։ «Լիդիանի» այդ մոտեցումը՝ հղում կատարել բնակիչներին, հերթական անգամ բացահայտում է այդ ընկերության մորթապաշտ դեմքը, նրանց թվում է, թե ամեն ինչ հնարավոր է գնել փողով, որ ամեն ինչի հիմքում նյութական շահն է։ «Լիդիանը» ընդամենը շահարկում է համայնքի բնակիչների սոցիալական ծանր վիճակը՝ իր ստոր նպատակներին հասնելու համար։ Բայց կրկնում եմ՝ դա տեղի չի ունենալու, Ամուլսարը սար է մնալու, իսկ մենք բոլորս գտնելու ենք ուղիներ համայնքի բնակիչների սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու համար։

Հայտարարության վերջում «Լիդիան Արմենիան» կառավարությանը և ոստիկանությանը կոչ է անում վերականգնել օրենքը և կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին: Ձեր կարծիքով՝ որո՞նք պետք է լինեն իշխանության, կառավարության քայլերը ստեղծված իրավիճակում։

Նախ՝ ինձ համար երեկվա իրադարձություններում ամենատարօրինակն ու մտահոգիչը իշխանության, այդ թվում՝ իշխանական իմ պատգամավոր գործընկերների լռությունն ու անտարբերությունն է կատարվողին։ Այն դեպքում, երբ այսօրվա իշխանական պատգամավորների զգալի մասը ժամանակին հանդես է եկել Ամուլսարի պաշտպանության դիրքերից, եղել է ամենաակտիվ պայքարողների շարքում։ Այսօր էլ Ամուլսարի համար պայքարողների ճնշող մեծամասնությունը թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներն ու պաշտպաններն են, որոնք ուշադրության կարիք ունեն ամենաբարձր մակարդակով։ Լայն իմաստով, Ամուլսարը նաև փորձաքար է, փորձաքար հեղափոխության համար, որովհետև Ամուլսարի շահագործումը մեծագույն հարված կարող է հասցնել հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքների հեղինակությանը։ Այնպես որ, իշխանությանը, կառավարության անդամներին, բոլոր որոշում կայացնողներին բարեկամաբար հորդորում լրջորեն մտածել, գիտակցել, որ Ամուլսարում խաղասեղանին դրված է ոչ միայն տարածքի բնապահպանական վիճակը, այլև շատ ավելին, ընդհուպ թավշյա հեղափոխությունն ու ինչու ոչ՝ նաև իշխանությունը։ Ամուլսարի հետ կապված որևէ չկշռադատված որոշում կամ քայլ կարող է շատ թանկ արժենալ բոլորի, այդ թվում՝ գործող իշխանությունների համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում