Լուրեր
Պարետատունը վերանայելու է մի շարք սահմանափակումներ
  • 18:27
  • 2020-08-05
  • Դիտումներ՝ *

Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա՝ հաշվի առնելով ևս մեկ ամսով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ պարետատան օգոստոսի 5-ի նիստում տեղի է ունեցել առաջին քննարկումը:

«Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,- ասաց Տիգրան Ավինյանը:

  • Դիտումներ՝ *