Ամերիկացի երաժիշտ Նիլ Յանգը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի դեմ իր երգերի օգտագործման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է երաժշտի կայքը:
Հայցադիմումում նշվում է, որ Յանգի ստեղծագործությունները՝ Devil’s Sidewalk-ը եւ Rockin’ in the Free World-ը բազմիցս հնչել են ԱՄՆ առաջնորդի հանրահավաքներում և քաղաքական այլ միջոցառումների ժամանակ:
Խոսքը Օկլահոմայի Տուլսա քաղաքում անցկացված հավաքի մասին է, որը տեղի է ունեցել այս տարվա հունիսի 30-ին, նշված է դատական հայցադիմումում:
«Յանգը բարի կամքից ելնելով չի կարող իրեն թույլ տալ, որ իր երաժշտությունն օգտագործվի որպես թեմատիկ երաժշտություն` տգիտություն և ատելություն սերմանող հակաամերիկյան քարոզարշավի համար»,-ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ երաժիշտը հեղինակային իրավունքի յուրաքանչյուր խախտման համար պահանջում է վճարել մինչև 150 հազար դոլար: