«Առաջին լրատվական»-ը Ջերմուկի բնակիչների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու նրանց վերաբերմունքը Ամուլսարի հնարավոր շահագործման հետ կապված:
Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը՝ եթե Ամուլսարի շահագործումը վնաս է տալու մեր հողին, ջրին, բերքին, ապա պետք է չբացվի. «Եթե վնաս է տալու, ապա մարդիկ թող ոչ աշխատեն, ոչ էլ բացվի»:
«Միանշանակ դեմ եմ հանքի շահագործմանը. մարդիկ 10 տարի աշխատանք կունենան, բայց դրանից հետո և՛ աշխատանքից կզրկվեն, և՛ կունենան ավերված բնություն: Ամուլսարի պատճառով կտուժի ամբողջ Հայաստանը: Երկիրը պիտի դարձնենք անապա՞տ, հիվանդների թիվն ավելացնե՞նք, առանց այն էլ Հայաստանում քաղցկեղը քանի գնում՝ շատանում է, թե՞ Հայաստանը դատարկելու նոր ձև են գտել՝ ուզում են Հայաստանը դատարկեն»,- նշեց մեր հաջորդ զրուցակիցը:
Նա հույս հայտնեց, որ վարչապետ Փաշինյանը կլսի ժողովրդի ձայնը և թույլ չի տա հանքը շահագործել. «Այլապես տխուր բաներ կլինեն, ժողովուրդը շուտ չի նահանջի»:
«Միանշանակ սարը պետք է մնա սար»,- իր կարծիքը հայտնեց Երևանի բնակիչներից մեկը և հավելեց, որ շահագործման ժամանակ Ջերմուկում իր հանգիստն անցկացնելիս երբ անձրև էր գալիս, սև մեքենան դառնում էր դեղին գույնի, ծտեր էին ընկնում ու սատկում:
Մանրամասն՝ տեսանյութում: