Բրիտանական “Augment Bionics” ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
«30 հազար դիմավահանները բաշխվելու են հանրապետության բժշկական կենտրոններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նվիրատվության կազմակերպմանն աջակցել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: