Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին

Պաշտոնապես մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:

Ծրագրի՝ առցանց կազմակերպված բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահ Երվանդ Զորյանը և տեխնոլոգիական ոլորտի հեղինակավոր հայազգի մասնագետներ՝ Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը, PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը, GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ

Ռիքարդո Մարիանին, Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը:

Բացման խոսքում Երվանդ Զորյանը նշել է, որ ծրագրի գաղափարն առաջացել է դեռևս ՀՀ վարչապետի Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում և ՏՏ համաշխարհային համաժողովi (WCIT) ժամանակ նախարար Հակոբ Արշակյանի և իր առաջարկած գաղափարի շուրջ: Զորյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախարարին ծրագրիը նախաձեռնելու համար:

Նախարար Արշակյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նշել, որ «Հայկական վիրտուալ կամուրջը» նախարարության անկյունաքարային ծրագրերից մեկն է՝ Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիական երկիր ներկայացնելու, հայկական բարձր տեխնոլոգիական համայնքը զարգացնելու և նախարարության ծրագրերն ու տեսլականը իրագործելու առումով:

«Շատ կարևոր հանգամանք է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը որպես գործընկեր ունենալը, որը, լինելով շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, իր ողջ ցանցով աջակցում է այս ծրագրին և համոզված եմ՝ մենք միմյանց լրացնելով, ուժ տալով հաջողելու ենք: Հայաստանում բազմաթիվ ինժեներներ ունենք, ովքեր իսկապես կարողանում են իրենց ստեղծագործ միտքը զարգացնել և ծրագրեր ու պրոդուկտներ ստեղծել, սակայն ինչ֊որ փուլում անհրաժեշտ է, որ կապ ապահովվի արդյունաբերական շուկաների և այլ ձեռներեցների ու ներդրողների հետ:

Մենք ունենք հայրենակիցներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել և ցանկանում են Հայաստանին որևէ կերպ օգտակար լինել իրենց գիտելիքով, փորձով, շուկայական հմտություններով, կապերով, սակայն այդ աջակցությունը ինքնաբուխ է, համակարգված և ինստիտուցիոնալ չէ»,- նշել է նախարարը՝ ծրագրի մասնակիցներին ներկայացնելով նաև Դրեյփերի համալսարանի և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ ստորագրված հուշագրերը, որոնց հիման վրա մի շարք տեխնոձեռներեցների հնարավորություն է տրվել մասնակցելու մրցույթների, գնալու Սիլիկոնյան հովիտ, ծանոթանալու անվանի ձեռներեցների և ինժեներների փորձին, ստանալու գիտելիքներ, ներգրավելու ներդրումներ:

«Սիլիկոնյան հովտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տեղում ձևավորելու հայկական մասնաճյուղ, որպեսզի հայ ձեռներեցներն իրենց հասցեն ունենան, հանդիպումներ կազմակերպեն, այնտեղի ներդրողների հետ շփվեն, միասին ապրեն և աշխատեն, ինչին, սակայն, այս տարի մասամբ խոչընդոտեց կորոնավիրուսը: Ի ուրախություն բոլորիս՝ այդ բացը լրացնելու ենք հաջորդ տարի»,- նշել է նախարարը:

Մասնակիցները իրենց գոհունակությունը և ոգևորությունն են հայտնել ծրագրի մեկնարկի առիթով: Նրանցից յուրաքանչյուրը մեծ փորձառություն ունի տեխնոլոգիական ոլորտի տարբեր ասպարեզներում և պատրաստակամություն է հայտնել սատարելու ոլորտի կայացմանը Հայաստանում:

NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը նշել է, որ կարող է օգնել իր փորձով բարձր տեխնոլոգիաների ոլորտների կառավարման և արդյունաբերության ղեկավարների հետ համագործակցության բնագավառում: Նա նաև ընդգծել է, որ գիտելիքի փոխանցման նմանատիպ շատ մոդելներ կան Կանադայում և ԱՄՆ-ում և այս նախաձեռնությունը շատ մեծ հնարավորություն է տալիս բազմաթիվ փորձառու մարդկանց` իրենց ներդրումն ունենալու այն ուղղություններով, որոնք անհրաժեշտ են Հայաստանին:

Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը Հայաստանի համար հատկապես կարևորել է Սիլիկոնային հովտի մշակույթի ըմբռնումը և այն բոլոր մոտեցումները, որոնք գաղափարները վերածում են հնարավորությունների և միլիարդների շրջանառություն ունեցող բիզնեսների: Նա մատնանշել է իրենց գրասենյակը Հայաստանում, որը կարճ ժամանակահատվածում ընդլայնվել է՝ լուրջ թվով աշխատատեղեր ստեղծելով, ներգրավելով տաղանդներ:

PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը Սիլիկոնյան հովտում աշխատելու համար նույնպես կարևորել է հովտի մշակույթի ըմբռնումը և պատրաստակամություն հայտնել գլխամասային գրասենյակը Սիլիկոնային հովիտ տեղափոխելու իր փորձառությունը փոխանցելու հայաստանյան կազմակերպություններին:

Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձով օգնելու ընկերություններ հիմնելու և նորաստեղծ ընկերությունների համար կապեր ստեղծելու գործում:

GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը կարևորել է ընկերությունների զարգացման բոլոր փուլերը հասկանալը՝ առաջին ստարտափ քայլերից մինչև հրապարակային ընկերություններ, և հույս է հայտնել մոտ ապագայում տեսնել հայկական ներուժով ու հայկական կապերով ստեղծված խոշոր հայաստանյան ընկերություններ:

Նախարար Արշակյանը ամփոփելով միջոցառումը նշել է, որ հպարտ է արձանագրել հայաստանյան նախաձեռնություններին օժանդակելու մեր հայրենակիցների պատրաստակամությունը հատկապես այս պատմական ժամանակաշրջանում: Այժմ բարձր տեխնոլոգիաները մեր տնտեսության առաջնահերթություններից են և նախորդ տարի ոլորտում 30 տոկոս շրջանառության աճ է արձանագրվել, ինչն իսկապես տպավորիչ է:

Նախարարությունը այս պահին մի քանի ձևաչափով աշխատանքներ է տանում ոլորտի բազմակողմանի զարգացման ուղղությամբ՝ զուգահեռաբար իրականացնելով սկսնակների համար նախատեսված ծրագրավորման դասընթացներից մինչև ենթակառուցվածքների ձևավորման ու զարգացման աշխատանքներ:

«Սփյուռքի ներուժն իսկապես մեծ է և սփյուռքի հայրենակիցների հետ բաժանարար գծեր չպետք է դնենք, այլ՝ կապող կամուրջ կառուցենք: Հայաստանը հնարավորությունների երկիր է, և այդ հնարավորությունները իրացնելու ճանապարհին իսկապես անգնահատելի ու կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը»,- եզրափակել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում