Ուկրաինական Ռադա առաջիկա շաբաթների ընթացքում չի քննարկի լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը:
«Ուկրաինայում լեզուների մասին» օրինագիծը խորհրդարան է մտցվել Ռեգիոնների, Կոմունիստական կուսակցությունները եւ Լիտվինի բլոկը, որով ավելանում են ռուսերենի եւ ազգային այլ փոքրամասնությունների լեզուների իրավունքները: Ընդդիմությունը պնդում է, որ սա կբերի «ուկրաիներենի վերացմանը»: Ուսանողական կազմակերպությունների մի քանի հարյուր մասնակիցներ պիկետ էին կազմակերպել այն շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում համապատասխան հանձնաժողվի նիստը: Լիտվինը նշել է, որ օրինագիծն ուղարկվել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիա՝ փորձաքննության, եւ չի քննարկվի, մինչեւ փորձաքննության արդյունքները չստացվեն: