Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեծ ֆուտբոլի վերադարձը. «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Կոպենհագեն»-«Բաշաքշեհիր» և «Շախյտոր»-«Վոլֆսբուրգ» հանդիպումներում այսօր կվերսկսվի Եվրոպա լիգայի խաղարկությունը, որը ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների։ Ավելին, փլեյ-օֆը կանցկացվի մեկ հանդիպումներով։ Ավելի ստույգ՝ 1/8-րդ եզրափակչի դիմակայություններում, որոնցում կայացել էին առաջին հանդիպումները, կանցկացվի նաև երկրորդ հանդիպումը՝ հաղթողին պարզելու համար։

Վաղը տեղի կունենա 1/8-րդ եզրափակչի կենտրոնական հանդիպումը, որում կմրցեն «Ռոման» և «Սևիլիան»։ Այս թիմերի միջև առաջին հանդիպումը չի կայացել, ուստի քառորդ եզրափակչի մասնակիցը կորոշվի մեկ խաղով։ Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում «Ռոման» բավարարվեց 5-րդ հորիզոնականով՝ չկարողանալով ձեռք բերել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր։ Իտալական թիմի առաջ խնդիր էր դրված գալիք մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայում։ Ա սերիայում հեղինակավոր մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանում լավագույն քառյակում տեղ զբաղեցրած ակումբները։ Ուստի Եվրոպա լիգան «Ռոմայի» վերջին և միակ հնարավորությունն է նպատակին հասնելու։ Եվրոպա լիգայի հաղթողը իրավունք է ստանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։

Ինչևէ, Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ռոման» Թուրինում մրցեց «Յուվենտուսի» հետ։ Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Յուվենտուսի» ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Իգուայինը: Այնուհետև «Ռոման» խփեց երեք գնդակ: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Կալինիչը, Պերոտին էլ դարձավ դուբլի հեղինակ: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և չմասնակցեց խաղին: Նշենք, որ մրցաշարային առումով այս հանդիպումը թե «Ռոմայի» և թե «Յուվենտուսի» համար որևէ նշանակություն չուներ։ Վերջին տուրից առաջ «Ռոման» ապահովել էր 5-րդ հորիզոնականը, իսկ «Յուվենտուսը» ավելի վաղ էր չեմպիոն հռչակվել։ Սպասվածի համաձայն՝ կողմերը հանդես եկան ոչ մարտական կազմերով։

Օգոստոսի 7-ին «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում մրցելու է ֆրանսիական «Լիոնի» հետ։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, կարևորագույն հանդիպումից առաջ չցանկանալով ռիսկի դիմել, խնայել էր Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին հանդիպումներում աչքի էր ընկել տպավորիչ և արդյունավետ խաղով։ Ֆոնսեկան «Յուվենտուսի» դեմ խաղադաշտ դուրս չէր բերել ևս մեկ առաջատար ֆուտբոլիստի՝ հարձակվող Էդին Ջեկոյին։ Առաջատար մյուս խաղացողներն այնուամենայնիվ խաղաժամանակ ստացել էին։ Սա նշանակում է, որ Ֆոնսեկան միանգամայն վստահ է Մխիթարյանի և Ջեկոյի վրա, և որ նրանք իրենց ուրույն տեղն ունեն «Ռոմայի» մեկնարկային կազմում։

Հավանականությունը բավական մեծ է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը վաղը կլինի «Ռոմայի» մեկնարկային կազմում։ Սպասվում է, որ Պաուլու Ֆոնսեկայի թիմը վաղը կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ։ Մասնավորապես դարպասում կլինի Լոպեսը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Սմոլինգն ու Ֆասիոն։ Պաշտպանության ձախ եզրում կխաղա Կոլարովը, իսկ աջ եզրում՝ Սպինացոլլան։ Հենակետային գոտում կլինին Մանչինին ու Կրիստանտեն։ Կիսապաշտպանության աջ եզրում կխաղա Պերեսը, իսկ ձախ եզրում՝ Կլյուվերը։ Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ կլինի ենթահարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, 10 համարի դիրքում։ Միակ նոմինալ հարձակվողը կլինի Ջեկոն։

«Պետք է խաղանք հավակնություններով ու երևակայությամբ: Անհրաժեշտ է խիզախ լինել, ինչպիսին էինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Դժվար հանդիպում է սպասվում, քանի որ մրցակիցը մեծ պատմություն ունեցող ակումբ է և փայլուն է հանդես գալիս Եվրոպա լիգայի խաղարկությունում: Կարծում եմ՝ «Սևիլիան» լրացուցիչ մոտիվացիայով է գործելու։ Մեր մրցակիցը տպավորիչ մրցաշրջան անցկացրեց։ «Սևիլիան» արդեն իսկ նվաճել է Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք։ Ես ի սկզբանե հայտարարել էի, որ մեր նպատակը Եվրոպա լիգայի գավաթին տիրանալն է։ Անելու ենք հնարավորը քառորդ եզրափակչում հայտնվելու համար։ Մեր ֆուտբոլիստները պատրաստ են լուծելու այս խնդիրը։ Թիմը պատրաստ է առաջ շարժվելու։ Հնարավորությունները հավասար եմ գնահատում, քանզի պայքարելու են երկու մարտունակ ակումբներ։ Վստահ եմ, որ երկրպագուները ականատեսն են լինելու գեղեցիկ ֆուտբոլի»,- ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը:

Նշենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Սևիլիան» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և իրավունք է ստացել հաջորդ մրցաշրջանում խաղալու Չեմպիոնների լիգայում։ Բուքմեյքերները վաղվա խաղում ավելի հավանական են համարում «Սևիլիայի» հաղթանակը։ Մասնավորապես, իսպանական թիմի հաղթանակի համար սահմանված է 2.2։ Ոչ-ոքին գնահատված է 3.25, իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 3.45 գործակցով։ «Ռոմայի» քառորդ եզրափակիչ փուլ դուրս գալու գործակիցը 2.2 է, մինչդեռ «Սևիլիայի» հաջորդ փուլ դուրս գալու գործակիցը՝ ընդամենը 1.57։

«Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20։55-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում