ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նախագահի աշխատակազմն առաջարկություն է ստացել ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահը դեռևս չի ստորագրել»,- նշեց Պողոսյանը։
Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ են շրջանառվում մեկ այլ փոխոստիկանապետի՝ Տիգրան Եսայանի աշխատանքից ազատվելու մասին։