«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Անդրիա Դրագոևիչի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա դարպասապահը 2018 թվականից էր «Փյունիկում»։ 28-ամյա մոնտենեգրացի դարպասապահը 58 խաղի է մասնակցել «Փյունիկում»։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Անդրիա Դրագոևիչին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։