Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով 70 մարդու կյանք է խլել: Նրանց մեջ կան նաեւ հայեր, զոհվել են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:
Ազգությամբ հայ է նաեւ զոհերից Ալինա Զաբրին: Գրում է Արևելք թերթը։
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: