Գերմանիայում սկսվել է COVID-19-ի երկրորդ ալիքը: Այս մասին հայտարարել է գերմանացի բժիշկների Marburger Bund միության ղեկավար Սյուզանե Յոնան, հաղորդում է Augsburger Allemeine-ն:
«Մենք արդեն գտնվում ենք վարակի աճի երկրորդ ոչ բարձր ալիքի վրա», – ասել է Յոնան: Ըստ նրա, ներկայիս աճն այնքան էլ ուժեղ չէ, որքան մարտին և ապրիլին, բայց այն դեռևս վտանգում է այն հաջողությունները, որոնց երկիրը հասել է կորոնավիրուսի դեմ պայքարում:
Marburger Bund- ի նախագահը հավելել է, որ Գերմանիայում բժշկական հաստատությունները պատրաստ են հիվանդության երկրորդ ալիքին: